Tag Archives: Զինծառայող

Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են դասակի հրամանատար սպան և համածառայակիցը

Զինծառայող Աղասի Դալլաքյանին օրեր առաջ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են դասակի հրամանատար սպան և համածառայակիցը: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ դեպքի վերաբերյալ:  «2024թ․ հոկտեմբերի 13-ին ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել էր մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով:  Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ...

Կարդալ ավելին »

Զինծառայողների սոցիալական երաշխիքները կտարածվեն նաև ՊՊԾ աշխատողների վրա

ՀՀ-ում զինծառայողների սոցիալական երաշխիքները կգործեն նաև պետական պահպանության ծառայողների դեպքում: «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստին: Տեխնիկապես օրենքը դադարել է տարածվել պետական պահպանության ծառայության վրա այն բանից հետո, երբ 2023 թ-ին ՊՊԾ-ն հանվեց Ազգային անվտանգության ծառայության կազմից և ձևակերպվեց որպես առանձին գերատեսչություն։ ՊՊԾ-ի նկատմամբ այս կարգավորումը կգործի, ...

Կարդալ ավելին »

Զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը. նախաքննությունն ավարտվել է

Պարզվել են 2024 թ․ հունվարի 9-ին կատարված զինծառայող Կարեն  Կարապետյանի սպանության  մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը: Մասնավորապես, պարզվել է, որ դեպքի օրը՝ 2024 թվականի հունվարի 9-ին ժամը 04:30- 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ.Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ ...

Կարդալ ավելին »

Զինծառայող Միքայել Դանիելյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քննչական կոմիտեն 2024թ. հունվարի 9-ին հաղորդում է ստացել այն մասին, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է նշված զորամասի ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։ Դեպքի առթիվ  ՀՀ ...

Կարդալ ավելին »

Զինծառայողների հիփոթեքային վարկի սուբսիդավորման հայտերը գերազանցել են նախատեսվածը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից զինծառայողների հիպոթեքային վարկի կանխավճարի տրամադրման և դրա տոկոսների սուբսիդավորման ծրագրի համար 2022-2023 թվականին հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել օգտվել դրանից։ Այդ մասին Կառավարության դեկտեմբերի 7-ի նիստում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով գերատեսչությանը հատկացված միջոցներում վերաբաշխում կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով  գումարներ կուղղվեն «Պաշտպանության ապահովում» ծրագրի «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման շրջանակներում զինծառայողների արտոնյալ և երկարաժամկետ հիփոթեքային ...

Կարդալ ավելին »

Զինծառայողը կրակել է ծառայակցի ուղղությամբ, այնուհետև ինքնասպան եղել․ ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել մարտական դիրքում Հայաստանի զինված ուժերի երկու զինծառայողների մահվան դեպքի վերաբերյալ։ Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի ...

Կարդալ ավելին »

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ...

Կարդալ ավելին »

Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան դեպքով էական մի շարք հանգամանքներ։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային ...

Կարդալ ավելին »

Զինծառայող Մուրադ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, 2023 թվականի հուլիսի 26-ին ժամը 16:30-ի սահմաններում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader