Բացահատվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ վերը նշված անձինք, զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի առաջատար մասնագետների պաշտոնը և տեղյակ լինելով Երևանում գործող զվարճանքի կենտրոնի՝ գիշերային ժամերին աշխատելու թույլտվության բացակայության ու 1 մլն ՀՀ դրամի չափով տեղական տուրքը վճարած չլինելու մասին, հիշյալ կենտրոնի ներկայացուցչի օգտին ...
Կարդալ ավելին »Tag Archives: քրեական վարույթ
Ավարտվել է թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղվող անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Ա.-ն, ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, գովազդել դրանք իր կողմից կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով և փոխանցել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով թմրամիջոցների իրացում: Այդ ...
Կարդալ ավելին »ՔԿ-ն պարզաբանում է լրագրող Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթները
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել լրագրող Լիլիթ Աղեկյանին առնչվող քրեական գործերի վերաբերյալ: Պարզաբանման մեջ ընդգծվում է, որ լրագրողի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ: «Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.-ի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ): ...
Կարդալ ավելին »Դատարան է հանձնվել 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթ
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի ...
Կարդալ ավելին »Դատարան հանձնված քրեական վարույթների եռակի աճ՝ Վայոց ձորի մարզի դատախազության կողմից
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամփոփմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Ասպուրակ Ավետիսյանը ...
Կարդալ ավելին »Հայկական առաջին արբանյակի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հակակոռուցպիոն կոմիտեն քննում է հայկական առաջին արբանյակի հարցով քրեական վարույթը։ Այդ մասին տեղեկացանք դատախազությունից։ Դատախազությունից փոխանցեցին, որ գործն առնչվում է ԲՏԱ նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։ Թե որ հոդվածով և արդյո՞ք մեղադրյալներ կան, այդ մասով դատախազությունը մի մանրամասնում։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հայկական արբանյակի նախագիծը ձախողվել է, և պետբյուջեից դրա համար հատկացված 8 միլիոն դոլարը մսխվել ...
Կարդալ ավելին »Զինծառայող Նարեկ Գրիգորյանը հայտնաբերվել է կախված վիճակում, քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում: ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի ...
Կարդալ ավելին »6 ամսում Հակակոռուպցիոն կոմիտեում 165 անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. Գլխավոր դատախազ
2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 533 քրեական վարույթ: ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ «Նշված քրեական վարույթներից 327-ով կայացվել է քրեական վարույթը կարճելու մասին որոշում, 67 քրեական վարույթ՝ 165 անձի վերաբերյալ, ուղարկվել է իրավասու դատարան: Նշված քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում ...
Կարդալ ավելին »Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասում հունիսի 24-ին զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո վերջինս մահացել է: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից 2024թ. հունիսի 24-ին հաղորդում է ստացվել նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին: Ըստ հաղորդման՝ զորամասում շարքում կանգնած ժամանակ Դավիթ ...
Կարդալ ավելին »19-ամյա զինծառայողի հրազենային վնասվածքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ հարցաքննվել են բազմաթիվ համածառայակիցներ
Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինծառայողի հարզենային վնասվածքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից։ Քրեական վարույթը նախաձեռնվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) քրեական վարույթ կա հարուցված և հանգամանքները պարզվում են։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, ...
Կարդալ ավելին »