Tag Archives: քրեական վարույթ

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Շուրջ 20 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարի ու ևս 3 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական համալիր գործողությունների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N ...

Կարդալ ավելին »

«Հաղթանակ» զբոսայգում օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Բաբայան և Ուլնեցի փողոցների հատման մասում գտնվող հողամասի վերաբերյալ փաստաթղթերը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Բաբայան և Ուլնեցի փողոցների հատման մասում գտնվող 6900 քմ մակերեսով հողամասի վարձակալության մրցույթում հաղթող է ճանաչվել քաղաքացի Ա.Պ.-ն, ով 2003 թվականի փետրվարի 18-ին Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով հայտնել է, ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ. ՔԿ

 Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ բնապահպանական ցուցարարների միջոցով ապօրինի արգելափակելու, այնուհետև 2023 թվականի ապրիլի 23-ին Բերձորի միջանցքում Հակարի կամրջի վրա ապօրինաբար անցակետ դնելու՝ այդպիսով իր քրեական վարքագծին ակնհայտ ...

Կարդալ ավելին »

ՔԿ-ն նախաձեռնել է Երևանի ավագանու ընտրության հետ կապված 8 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ․ սեպտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի և քվեարկության ողջ ժամանակահատվածում, առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մինչև ժամը 20․00-ն ընկած ժամանակահատվածում ստացված հաղորդումների քրեաիրավական շարժընթացը և այդ կապակցությամբ կատարված աշխատանքները։Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ըստ այդմ, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ...

Կարդալ ավելին »

Ինժեներական աշխատանքների ընթացքում պայթյունից 2 զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտու՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքեր տանող ճանապարհահատվածում ինժեներական աշխատանքեր կատարելու նպատակով ժայռերի պայթեցման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են նույն զորամասի զինծառայողներ մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող, շարքային Արթուր Հայկի Պողոսյանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։  Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ...

Կարդալ ավելին »

Երևանի «Մանկական այգու» տարածքում ինքնակամ կառույցներն ապօրինի սեփականաշնորհվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Կենտրոն վարչական շրջանի «Մանկական այգու» (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի) տարածքում առկա հողամասերի և շինությունների կադաստրային գործերը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթակա տարածքներ) սահմանափակումների ցանկում ընդգրկված Կիրովի անվան զբոսայգու ...

Կարդալ ավելին »

Բաղրամյան-Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկի պուրակի ստորգետնյա շինությունն օտարվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

 Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան, Մեսրոպ Մաշտոց պողոտաների և Մոսկովյան փողոցի միջև ընկած պուրակի ստորգետնյա շինությունը 2017 թվականի մարտի 25-ին, օրենքի խախտմամբ, օտարվել է «Ֆոտոմաստեր» ՍՊ ընկերությանը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2001 թվականի փետրվարի 12-ին «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի ...

Կարդալ ավելին »

Ավտոլցավկայանը տարիներ շարունակ գործել է ապօրինի․ նախաձեռնվել է քրեական վարույթ

 Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է «Միսաք Մանուշյանի անվան» պուրակը, պուրակին հարակից՝ Եզնիկ Կողբացի և Արամի փողոցների հատման մասում տեղակայված` արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ավտոմոբիլների լցավորման կայանի գործունեության իրավաչափությունը։ Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքնակամ զավթված` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, առանց քաղաքաշինական ու նախագծային որևէ փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության ...

Կարդալ ավելին »

Արարատի մարզում ավտովթարից երեք անչափահասների մահվան դեպքով քրեական վարույթ է սկսվել

Օգոստոսի 27-ին՝ ժամը 14:08-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի Նոր Ուղի բնակավայրի ջրատար ավտոմեքենա է ընկել։ Պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13:55-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի 15-ամյա բնակիչը, վարելով Mersedes մակնիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը: Դրա հետեւանքով պատանին, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

Զինծառայող Մուրադ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, 2023 թվականի հուլիսի 26-ին ժամը 16:30-ի սահմաններում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader