ԶՊՄԿ-ն երրորդն է Չինաստանին ամենաշատ մոլիբդեն մատակարարողներից. Քերոբյան

ՀՀ-ում ավանդապես հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես Հանքագործի և մետալուրգի օրը։ Քաջարանում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդգծեց, որ ԶՊՄԿ-ն երրորդն է Չինաստանին ամենաշատ մոլիբդեն մատակարարողներից։ Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը հատկապես վերջին 5 տարիներին մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի Հայաստանը դառնա ներդրումների համար գրավիչ երկիր, և արդեն արդյունքներ կան։ «Անցյած տարի Հայաստանում օտարերկրյա ներդրումներն առաջին անգամ հատել են մեկ միլիարդ դոլարի սահմանաչափը, և դա ռեկորդային ցուցանիշ է»,- նշեց նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում։

ajax-loader