Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում եւ փոփոխություն ու լրացում՝ նախկինում ընդունած որոշման մեջ, որը պայմանավորված է «Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 111 մլն դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ:
Մետրոպոլիտենը հայտարարել է մրցույթ՝ գնացքի անվազույգերի ձեռքբերման համար:
Ըստ հիմնավորման՝ գնացքի անվազույգերի ձեռքբերումը կարեւոր եւ հրատապ է մետրոպոլիտենի բնականոն եւ անվտանգ աշխատանքն ապահովելու համար։
«Ներկայում շահագործվող անվազույգերն ավելի քան տասը տարվա են, մի քանի անգամ շրջատաշվել են։
«Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի հետ կնքվել է գնացքի անվազույգերի ձեռքբերման պայմանագիր՝ 24 հատ անվազույգի համար՝ 333 մլն դրամ արժողությամբ, որի շրջանակում արդեն իսկ մատակարարվել է 8 գնացքի անվազույգ»,- ասված է որոշման մեջ: