Tag Archives: մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը 43 տարեկան է․ ընկերությունը լավ նորություններ ունի

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն դարձավ 43 տարեկան։ Մետրոյի կառուցումնը սկսվել է 1972 թվականին, գործարկվել 1981-ին և ընդլայնվել մինչև 1996 թվականը։Civic.am-ի հետ զրույցում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը պատմեց, որ 2023 թվականի տվյալներով՝ մետրոյով երթևեկել է 25 մլն 600 հազար ուղևոր։ Ըստ նրա՝ սա ազդակ է, որ  քաղաքացիները սկսել են ավելի շատ վստահել մետրոյին, ...

Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 25-ին գիծ դուրս կգա ևս 1 շարժակազմ. մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար

Գիծ է դուրս եկել 1 շարժակազմ՝ 3 վագոնով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ ևս 3 վագոնով 1 շարժակազմ գիծ դուրս կգա դեկտեմբերի 25-ին, իսկ երրորդ շարժակազմն արդեն պատրաստ կլինի 2024 թվականի հունվարի 15-ին։ «Դեպոյում շինարարական աշխատանքներն ավարտված են արդեն: Փոխարինվել են 5800 քմ տանիքները, 650 ...

Կարդալ ավելին »

1,5 միլիարդ դրամ է նախատեսված Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար

2024 թվականի բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար և 4 միլիարդ դրամ նոր կայարանի կառուցման համար։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի հարցին, որը վերաբերվում էր Երևանի մետրոպոլիտենի հետ կապված հրատապ խնդիրներին։ ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենը հանդիպել է Բասկերի երկրի կապի ցանցի խոշորագույն օպերատորի ղեկավարների հետ

Իսպանիայում շարունակվում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի աշխատանքային այցը։ Մետրոպոլիտենից հայտնում են, որ այցի ընթացքում Բաբկեն Սեդրակյանը հանդիպում է ունեցել Բասկերի երկրի, տարածաշրջանային կապի ցանցի խոշորագույն օպերատոր «Իտելազպի» ընկերության տնօրինության հետ։ Ընկերությունն ապահովում է Բիլբաոյի մետրոպոլիտենի կապի և ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի օբյեկտների, տեղեկատվայնացման, տեղեկատվական անվտանգության բարձր որակն ու դրանով իսկ լուծում անվտանգային մի շարք ...

Կարդալ ավելին »

Ինչու է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել Պատմական Հայաստանի քարտեզը. պարզաբանում

Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է ներկայացրել՝ ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, համաձայն որի՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քարտեզը: Պարզաբանման մեջ ասված է. «Տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից մայիսի 29-ին՝ մաշվածության ու խամրածության պատճառով։ Ընդգծենք, ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենի նորոգման համար կհատկացվի 111 մլն դրամ

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում եւ փոփոխություն ու լրացում՝ նախկինում ընդունած որոշման մեջ, որը պայմանավորված է «Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 111 մլն դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ: Մետրոպոլիտենը հայտարարել է մրցույթ՝ գնացքի անվազույգերի ձեռքբերման համար: Ըստ հիմնավորման՝ գնացքի անվազույգերի ձեռքբերումը կարեւոր եւ հրատապ է մետրոպոլիտենի բնականոն եւ անվտանգ աշխատանքն ապահովելու համար։ «Ներկայում շահագործվող անվազույգերն ավելի քան տասը տարվա են, մի քանի ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենը «Թանգարանների գիշերը» կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանի մետրոպոլիտենը անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով. մայիսի 19-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 20-ին՝ ժամը 01։00-ին։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մայիսի ...

Կարդալ ավելին »

480 մլն դրամ՝ Երևանի մետրոպոլիտենի նորոգմանը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 480 մլն դրամ հատկացնել «Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառման իրականացմանը: Ըստ հիմնավորման՝ «մետրոյի թունելներում տեղադրված հզոր օդափոխման համակարգը նվազեցնում է խոնավությունը թունելներում։ Հզոր օդափոխիչների բացակայության հետեւանքով թունելներում առկա գրեթե ամեն ինչ ենթարկվում է կոռոզիայի»։ Թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է մետրոյի թունելներում եւ կայարաններում մաքուր օդի ներհոսքը արտակարգ եւ վթարային իրավիճակներում։ Նշվում է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader