Visa Everywhere Initiative մրցույթ՝ Հայաստանում գործող ֆինտեխ ստարտափների համար

Visa Everywhere Initiative (VEI) համաշխարհային նորարարական ծրագիրը Հայաստանում գործող ֆինտեխ ստարտափներին հրավիրում է մասնակցելու իր 2023 թվականի բաց մրցույթին:

Մրցույթի շրջանակում ստարտափները պետք է ներկայացնեն ապագայի վճարային եւ կոմերցիոն խնդիրների լուծմանն ուղղված նորարարական լուծումներ։

Visa-ից հայտնել են, որ դրամական պարգեւներից զատ, VEI-ի հաղթողները կստանան բանկային, առեւտրի, վենչուրային կապիտալի եւ պետական հատվածներում Visa-ի գործընկերների հսկայական ցանցեր մուտք գործելու եւ ծանոթություններ հաստատելու հնարավորություն:  

Նշվում է, որ VEI-ի CEMEA տարածաշրջանային մրցույթի շրջանակում այս տարի առաջին անգամ կշնորհվի ռիսկերի եւ անվտանգության ոլորտի համար նախատեսված «Fintechs Innovating in Risk Excellence» կամ «FIIRE» մրցանակը: Visa-ի եւ Emirates NBD-ի այս համատեղ հատուկ մրցանակին կարող են հավակնել խարդախությունների կառավարման, կիբերանվտանգության եւ վարկային ռիսկերի ուղղությամբ մասնագիտացած համաշխարհային ֆինտեխ խաղացողները։ Visa-ի եւ Emirates NBD-ի ներկայացուցիչների համատեղ գնահատումից հետո հաղթող ֆինտեխ ընկերությունը կստանա $25,000 մրցանակ եւ տարածաշրջանում առաջատար բանկ հանդիսացող Emirates NBD-ի հետ աշխատելու հնարավորություն։

«Visa Everywhere Initiative-ը հարթակ է, որը ֆինտեխ ընկերություններին եւ ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս ցուցադրել վճարումների եւ կոմերցիայի աշխարհում առավել բեկումնային, ազդեցիկ լուծումները։ Կարծում ենք, որ թվային տնտեսություն մուտքը խթանում է արդար եւ ներառական աճը, իսկ VEI-ն այս ոլորտում առաջատար դեր խաղացող նորարարներին աջակցելու կարեւոր միջոց է», – նշել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։

Հայկական ստարտափների համար VEI մրցույթին դիմելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է։

Մանրամասները հասանելի են հղումով:

ajax-loader