Tag Archives: մրցույթ

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ աջակցելու սփյուռքի կրթամշակութային կառույցներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով: Դրամաշնորհային մրցույթն իրականացվում է՝ մրցութային կարգի սահմանված ...

Կարդալ ավելին »

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է «ՃԱՄՊՐՈՒԿ-2024» լրագրողական ամենամյա մրցույթը

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի ավանդույթը։ Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2023 թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2024 թ. նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված, հետևյալ թեմաների և/կամ բնակչության խմբերի վերաբերյալ նյութերը. Միգրացիոն գործընթացներ․ միտումներ, սահմանահատումներ, ոլորտի վերլուծություն, Իմիգրացիոն հոսքեր․ կացության կարգավիճակներ, ...

Կարդալ ավելին »

Մրցույթ ուսանողների համար․ ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարության կազմակերպած մրցույթին մասնակցելու համար ուսանողները կարող են դիմել մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը: Մրցույթի անցկացման ընթացքը հետևյալն է՝ Հայտ ներկայացրած ուսանողներից կձևավորվեն 10 անդամներից բաղկացած խմբեր, որոնք կմասնակցեն 5-օրյա հատուկ դասընթացների շարքին:Դասերի ավարտից հետո յուրաքանչյուր խումբ կունենա մենթոր և կսկսի աշխատել խմբին ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ: Խմբերը պետք է ներկայացնեն սահիկաշարեր՝ առաջարկելով խնդիրների լուծման իրենց տարբերակները: Աշխատանքները ...

Կարդալ ավելին »

Կոտայքի մարզային գրադարանն ընթերցանությունը խթանելու նպատակով իրականացրել է մի շարք միջոցառումներ․ ԿԳՄՍ

Ամռան ամիսներին Կոտայքի մարզային գրադարանն ընթերցանությունը խթանելու նպատակով իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ճանաչողական և ինտելեկտուալ խաղեր, գրքի շնորհանդեսներ, ցերեկույթներ՝ նվիրված արևմտահայ գրողներին ու արվեստագետներին: Գրադարանում իրականացված 22-ից ավելի բազմաբովանդակ միջոցառումների, կրթական բազմազան ծրագրերի արդյունքում գրանցվել է 1363 նոր ընթերցող, իսկ այցելությունների քանակը կազմել է 21502: Շարունակվել է անգլերենի և շախմատի խմբակների գործունեությունը, գրադարանում գործող տիկնիկային թատրոնը բեմադրել ...

Կարդալ ավելին »

Հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը․ ԿԳՄՍ

Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա։ Թեմաների իրականացման համար արտերկրի ղեկավարից և 2-5 անդամից բաղկացած գիտահետազոտական խմբերն ունեն 5 տարի ժամանակ։ Առաջին 2 տարվա ընթացքում կազմակերպությունում, որտեղ աշխատելու են տվյալ գիտական խմբերը, կձևավորվեն նոր գիտական ստորաբաժանումներ՝ հեռավար լաբորատորիաներ, ինչն էլ հենց մրցույթի հիմնական նպատակներից է։ Միաժամանակ, մրցույթը կնպաստի ներպետական և միջազգային համագործակցության խթանմանը, Սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը, երիտասարդ ...

Կարդալ ավելին »

ՀՀ ԿԳՄՍ-ն երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների տպագրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 16-ը

Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝ – հայտ – նախահաշիվ Հայտն ընդունվելու դեպքում հայտատուն պարտավոր է ներկայացնել գույքային իրավունքի փոխանցումը հավաստող պայմանագիր: Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման: Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Մրցույթն իրականացվում է «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ...

Կարդալ ավելին »

«Հայփոստը» հայտարարում է մրցույթ

«Հայփոստ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) հայտարարում է մրցույթ Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ Բարձրագույն կրթություն, Հայերեն գրական լեզվի տիրապետում, Ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոններում, Ընկերության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ...

Կարդալ ավելին »

«Հայփոստը» հայտարարում է մրցույթ

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ։ Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ Բարձրագույն կրթություն, Հայերեն գրական լեզվի տիրապետում, Ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոններում, Ընկերության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ...

Կարդալ ավելին »

Առաջին ալիքը «Մանկական Եվրատեսիլի» պատվիրակի ընտրության մրցույթ է հայտարարել

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով: Առաջին ալիքը հայտնում է, որ հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները կամ ռեզիդենտները, որոնք 2024-ի նոյեմբերի 16-ի դրությամբ կլինեն նվազագույնը 9, առավելագույնը՝ 14 տարեկան (այսինքն ծնված կլինեն 2009-ի նոյեմբերի 17-ից հետո և մինչև 2015-ի նոյեմբերի 16-ը): Թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես անհատ կատարող, դուետ կամ խումբ՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader