Tag Archives: Twitter

X-ը ներկայացնում է աուդիո և տեսազանգեր

X սոցիալական ցանցը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, պատրաստվում է ընդլայնել իր գործիքակազմը՝ ներմուծելով տեսազանգեր և աուդիո զանգեր՝ առանց հեռախոսահամարի անհրաժեշտության: Սեփականատեր Իլոն Մասկը հարթակում գրել է, որ տեսազանգերը և աուդիո զանգերը գալիս են X: Այս քայլը Մասկի տեսլականի մի մասն է՝ X-ը վերածելու «համընդհանուր» համապարփակ հավելվածի, որը նման է Tencent Holdings Ltd.-ի WeChat-ին, հինգշաբթի հաղորդել է Bloomberg-ը: X-ի ...

Կարդալ ավելին »

Blue օգտատերերին գովազդ ցուցադրելու համար Twitter-ը կվճարի

Twitter-ը սկսել է օգտատերերին տրամադրել իրենց թվիթերի միջև ցուցադրվող գովազդից ստացված եկամուտը, հաղորդում է TechCrunch-ը: Դրամայնացման ծրագրին կարող են միանալ Twitter Blue-ի բաժանորդները, ովքեր վերջին 3 ամիսների ընթացքում թվիթերի առնվազն 5 մլն դիտումներ են ունեցել: Առաջին փուլում սոցցանցը 5 մլն դոլար կբաշխի հեղինակների միջև։ Սեքսուալ բովանդակության, ֆինանսական բուրգերի կամ արագ հարստանալու սխեմաների մասին գրառումների, բռնության, հանցավոր վարքի, մոլախաղերի, թմրանյութերի և ...

Կարդալ ավելին »

Twitter-ը սպառնում է դատի տալ Meta-ին Threads-ի գործարկման համար

Twitter ընկերությունը, որը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին, սպառնում է դատի տալ Meta-ին (Facebook-ի և Instagram-ի մայր ընկերությանը)՝ իր գլխավոր մրցակից Threads-ը գործարկելու համար: Այս մասին հայտնել է Semafor ինտերնետային հարթակը՝ վկայակոչելով Twitter-ի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքս Սպիրոյի նամակը Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նամակում փաստաբանը պնդում է, որ Meta-ն վարձել է Twitter-ի մի շարք նախկին աշխատակիցների, ...

Կարդալ ավելին »

Meta-ն հայտարարել է Twitter-ի մրցակից սոցիալական հարթակի մեկնարկի օրը

Մարկ Ցուկերբերգի Meta ընկերությունը կմեկնարկի Իլոն Մասկին պատկանող Twitter ընկերության մրցակից հավելվածը հուլիսի 6-ին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից։ Հավելվածը կոչվում է Threads, և դրա նախնական պատվերներն արդեն հասանելի են Apple-ի սարքերի համար։ Threads-ը կլինի Instagram-ի հարթակի մի մաս և կապված կլինի հարյուր միլիոնավոր օգտահաշիվների հետ։ Ինչպես բնութագրում է ընկերությունը, այն իրենից կներկայացնի «տեքստի վրա հիմնված զրույցի հավելված»։ Հենց ...

Կարդալ ավելին »

Twitter-ում հաղորդագրությունները կգաղտնագրվեն

Twitter-ում հաղորդագրություններն այսուհետ ավելի գաղտնի կդառնան: Ըստ ընկերության գործադիր տնօրեն և ղեկավար Իլոն Մասկի հայտարարության՝ Twitter-ը գործարկում է գաղտնագրված հաղորդագրությունների առաջին տարբերակը: Dա նշանակում է, որ ոչ ոք չի կարողանա կարդալ հարթակում ձեր ուղարկած և ստացած հաղորդագրությունները, եթե չունենա ձեր օգտատիրոջ տվյալները: Կոդավորված հաղորդագրությունները այսօրվա դե ֆակտո ստանդարտն են, իսկ հաղորդագրությունների փոխանակման հիմնական հարթակները, ինչպիսիք են WhatsApp-ը, Viber-ը, Messenger-ը, Telegram-ը ...

Կարդալ ավելին »

Իլոն Մասկը խոսքի տերն եղավ․ նա Twitter-ի նոր ղեկավար է նշանակել

Ամերիկացի միլիարդատեր, ձեռնարկատեր, Tesla, SpaceX և Twitter ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ի համար նոր գործադիր տնօրեն է աշխատանքի վերցրել: Այս մասին Իլոն Մասկը գրառում է կատարել Twitter սոցիալական հարթակում: Ընկերության սեփականատերը նշել է, որ նոր աշխատակցուհին իր պաշտոնավարումը կսկսի 6 շաբաթից: Իսկ Մասկը կստանձնի գործադիր նախագահի և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրենի դերը: Ամիսներ առաջ Մասկը Twitter-ում քվեարկություն ...

Կարդալ ավելին »

Twitter-ն անջատել է անվճար մուտքն իր API

Twitter-ն անջատել է անվճար հասանելիությունն իր API-ին, ինչը հանգեցրել է բազմաթիվ հավելվածների և կայքերի աշխատանքի խաթարմանը, որոնք օգտագործում էին API-ը սոցիալական ցանցից բովանդակություն տարածելու համար: WordPress-ը, օրինակ, հայտնել է, որ դրա վրա հիմնված կայքերը որոշ ժամանակ չէին կարողանում Twitter-ից գրառումներ վերցնել «իմբեդ» կոդով: Սակայն որոշ ժամանակ անց խնդիրը լուծվել է։ Նորություններ կարդալու Flipboard հավելվածը զգուշացրել է այս հավելվածի միջոցով թվիթներ ...

Կարդալ ավելին »

Մասկը կմշակի սեփական արհեստական բանականությունը Twitter-ի համար

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը նախատեսում է մշակել գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) իր սեփական մոդելը, որը կինտեգրվի Twitter-ին։ Սակայն առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչի համար է օգտագործվելու այն։ Twitter-ից երկու աղբյուր Insider-ին տեղեկացրել են, որ Մասկը վերջերս գնել է 10,000 հատ հզոր գրաֆիկական պրոցեսորներ, որոնք անհրաժեշտ են լեզվական մեծ մոդելների հետ աշխատելու համար: Twitter-ի ներսում իրավիճակին ծանոթ մարդկանց խոսքով՝ Մասկի ...

Կարդալ ավելին »
ajax-loader