Twitter-ում հաղորդագրությունները կգաղտնագրվեն

Twitter-ում հաղորդագրություններն այսուհետ ավելի գաղտնի կդառնան:

Ըստ ընկերության գործադիր տնօրեն և ղեկավար Իլոն Մասկի հայտարարության՝ Twitter-ը գործարկում է գաղտնագրված հաղորդագրությունների առաջին տարբերակը:

Dա նշանակում է, որ ոչ ոք չի կարողանա կարդալ հարթակում ձեր ուղարկած և ստացած հաղորդագրությունները, եթե չունենա ձեր օգտատիրոջ տվյալները:

Կոդավորված հաղորդագրությունները այսօրվա դե ֆակտո ստանդարտն են, իսկ հաղորդագրությունների փոխանակման հիմնական հարթակները, ինչպիսիք են WhatsApp-ը, Viber-ը, Messenger-ը, Telegram-ը և Signal-ն առաջարկում են հաղորդագրությունների գաղտնագրման որոշակի տարբերակներ:

Մարտին Մասկը նշել էր, որ գաղտնագրված հաղորդագրությունները կգործարկվեն մինչև ամսվա վերջ, բայց նրա ժամանակացույցը միշտ մի փոքր ձգձգվում է, և այն փաստը, որ նա աշխատանքից հեռացրել է ընկերության աշխատակիցների մեծամասնությանը, հավանաբար, չի օգնում:

Մասկը նաև նշել է արդեն գործող մի նոր գործառույթ. օգտատերերն այժմ կարող են կիրառել ցանկացած էմոջի արձագանք հաղորդագրությունների համար, ինչպես նաև կարող են ուղիղ հաղորդագրությամբ պատասխանել մեկնաբանությունների շղթայից ցանկացած գրության (բացի ամենավերջին հաղորդագրությունը):

ajax-loader