Tag Archives: զորակոչ

Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Կառավարությունը սահմանել է ՀՀ զինված ուժերի` 2024 թվականի ձմեռային զորակոչի ժամկետները:Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։Որոշման համաձայն՝ ժամկետային զինծառայողների զորակոչը կանցկացվի 2024 թ. հունվարի 8–ից 31–ը, իսկ զորացրումը՝ 2023 թ. դեկտեմբերի 29–ից մինչև 2024 թ. հունվարի 31–ը։

Կարդալ ավելին »

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է. ԿԳՄՍՆ

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը: Նախարարությունը հայտնում է, որ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն  որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները ...

Կարդալ ավելին »

Արարատի մարզի Զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետը ստացել է խոշոր կաշառք՝ զորակոչիկին զինվորական ծառայությունից ազատելու համար

Հայաստանի դատախազությունը հայտնում է, որ Արարատի մարզի Զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետը ստացել է խոշոր չափերով կաշառք՝ զորակոչիկին զինվորական ծառայությունից ազատելու համար։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ «Ա.Թ.-ն, լինելով Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ, 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ն ամփոփել է 2023-ի ամառային զորակոչով ստացած բողոքները

Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին:  ՄԻՊ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից Պաշտպանի աշխատակազմ ստացվել է 64 գրավոր և բանավոր բողոք: Դրանք հիմնականում վերաբերել են բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին, ընտանեկան պայմանների հիմքով ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում բարձրացրել են զորակոչային տարիքի վերին շեմը

 Ժամկետային ծառայության զորակոչային տարիքը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա մինչև 30 տարեկան։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Զորակոչային տարիքի բարձրացման մասին օրինագծի փոփոխությունները հավանության են արժանացել Պետդումայի պաշտպանության հարցերով պրոֆիլային հանձնաժողովի կողմից։ Փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից ժամկետային ծառայության զորակոչի են ենթակա 18-ից մինչև 30 տարեկան տղամարդիկ։ Նոր նորմերը չեն ենթադրում զորակոչային տարիքի վերին շեմի աստիճանական բարձրացում: Փոփոխությունները կատարվում են «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում։ Մինչ այս ...

Կարդալ ավելին »

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կենտրոնական հավաքակայանում ծանոթացել է զորակոչի աշխատանքներին

Ամառային զորակոչին ընդառաջ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Այդ մասին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից։  Էդվարդ Ասրյանին զեկուցվել են զորակոչիկների ընդունման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, բուժզննման և վիճակահանության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան ...

Կարդալ ավելին »

Անհրաժեշտ է սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը․ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է մի շարք կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը: Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է չվտանգել դպրոցում, քոլեջում, ուսումնարանում սովորողի անընդհատ ուսումնառության իրավունքով պայմանավորված տարկետման տրամադրումը։ «Պատկերացրեք, որ ունենք սովորող, որի 18 տարին լրացել ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի քաղաքացիներին կարգելվի լքել երկրի տարածքը ծանուցագիր ստանալու օրվանից

Զինվորական ծառայության զորակոչման ենթակա ռուսաստանցիների համար արտերկիր մեկնելու արգելքը կգործի ծանուցագիրը հանձնված համարվելու օրվանից՝ համաձայն «Զինվորական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների։ Փոփոխությունների տեքստը հրապարակված է Դումայի պորտալում, գրում է rbc.ru-ն։ «Զինվորական ծառայության զորակոչի ենթակա և զինկոմիսարիատից ծանուցագիր ստացած քաղաքացիներին այն օրվանից, երբ, համաձայն դաշնային օրենքի, նման ծանուցագիրը հանձնված է համարվում, արգելվում է հեռանալ Ռուսաստանի Դաշնությունից: Նշված սահմանափակումն ուժի մեջ է ...

Կարդալ ավելին »
ajax-loader