Զինվորական ծառայության զորակոչման ենթակա ռուսաստանցիների համար արտերկիր մեկնելու արգելքը կգործի ծանուցագիրը հանձնված համարվելու օրվանից՝ համաձայն «Զինվորական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների։ Փոփոխությունների տեքստը հրապարակված է Դումայի պորտալում, գրում է rbc.ru-ն։
«Զինվորական ծառայության զորակոչի ենթակա և զինկոմիսարիատից ծանուցագիր ստացած քաղաքացիներին այն օրվանից, երբ, համաձայն դաշնային օրենքի, նման ծանուցագիրը հանձնված է համարվում, արգելվում է հեռանալ Ռուսաստանի Դաշնությունից: Նշված սահմանափակումն ուժի մեջ է մինչև զինկոմիսարիատ ներկայանալը»,- ասվում է փաստաթղթում։
Փոփոխությունները նախատեսում են նաև ծանուցագրերը ոչ միայն անձամբ ստորագրությամբ, այլև պատվիրված փոստով կամ էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորություն: