Ռուսաստանում բարձրացրել են զորակոչային տարիքի վերին շեմը

 Ժամկետային ծառայության զորակոչային տարիքը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա մինչև 30 տարեկան։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Զորակոչային տարիքի բարձրացման մասին օրինագծի փոփոխությունները հավանության են արժանացել Պետդումայի պաշտպանության հարցերով պրոֆիլային հանձնաժողովի կողմից։

Փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից ժամկետային ծառայության զորակոչի են ենթակա 18-ից մինչև 30 տարեկան տղամարդիկ։ Նոր նորմերը չեն ենթադրում զորակոչային տարիքի վերին շեմի աստիճանական բարձրացում:

Փոփոխությունները կատարվում են «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում։

Մինչ այս փոփոխությունները զորակոչի տարիք էր հանդիսանում 18-ից 27 տարեկանը։

ajax-loader