Tag Archives: Ստեփանակերտ

Բելգիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է Ստեփանակերտի պայթյունից տուժած բուժառուներին

Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպանությունը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթունի հետեւանքով ծանր այրվածքներ ստացած, բռնի տեղահանված արցախցիներին, որոնք Բելգիա էին տեղափոխվել բուժման նպատակով։ Բրյուսելում հանդիպմանը մասնակցել են նաև բուժառուների ընտանիքի անդամները։ Բելգիայում եւ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպման ժամանակ նրանց հետ քննարկել է նրանց առողջական վիճակին, Հայաստան վերդարձի եւ ինտեգրման հետ կապված հարցեր։ Բուժառուներն ուշադրության եւ ...

Կարդալ ավելին »

Ալիևը զորահանդես է անցկացրել ամայացած Ստեփանակերտում

Արցախում էթնիկական զտումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զորահանդես է անցկացրել ամայացած Ստեփանակերտում։ Ինչպես տեղեկացրել է պետության ղեկավարի պաշտոնական կայքը, զորահանդեսին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան եւ նրանց որդին՝ Հեյդար Ալիեւը։

Կարդալ ավելին »

Ստեփանակերտում կկայանա ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մոտակա ժամերին Ստեփանակերտում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի աղբյուրը։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը Ստեփանակերտ։

Կարդալ ավելին »

Հայաստանը մեծ ավտոբուսներ կուղարկի Ստեփանակերտում մնացած բռնի տեղահանվածներին տեղափոխելու համար

Գորիսում մոբիլիզացված են 35 մեծ տարողությամբ ավտոբուսներ, որոնք պետք է ուղևորվեն դեպի Ստեփանակերտ՝ այնտեղ մնացած բռնի տեղահանված անձանց Հայաստան տեղափոխելու համար։https://www.youtube.com/embed/1bEMlAM0tdU?si=u_ETT88FANk39K7T Այս մասին սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերներից տեղեկացված են՝ բավական մեծ թվով մարդիկ կան, որ սեփական տրանսպորտային միջոցներ չունեն՝ դեպի Հայաստան ուղևորվելու համար։  «Կա պայմանավորվածություն, որ այդ անձանց կաջակցենք ավտոբուսներ ...

Կարդալ ավելին »

ԼՂ հիվանդանոցներից ՀՀ են տեղափոխվել Բաքվի ագրեսիայից և Ստեփանակերտի պայթյունից տուժած բոլոր պացիենտները. ԱՆ

Լեռնային Ղարաբաղից Հայաստանի բժշկական կազմակերպություններ ցամաքային և օդային ճանապարհով տեղափոխվել է 349 վիրավոր, օդային ճանապարհով՝ 112-ը։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ...

Կարդալ ավելին »

Ստեփանակերտի գիշերօթիկի երեխաները և տուն-ինտերնատի տարեցները կտեղավորվեն ՀՀ խնամքի հաստատություններում

Կազմակերպվում է «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» երեխաների և «Ստեփանակերտի տուն-ինտերնատի» տարեցների՝ Հայաստանի Հանրապետության խնամքի հաստատություններում տեղավորման գործընթացը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ  գործընթացն իրականացվում է ԼՂ գործընկերների համագործակցությամբ։ Այլ մանրամասների վերաբերյալ գերատեսչությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։

Կարդալ ավելին »

Ստեփանակերտում վառելիքի պահեստում պայթյունի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ. շտաբ

Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Հարազատներին խնդրում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել` զանգահարելով 047 96 19 06 հեռախոսահամարին»,-ասված  է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Հայաստան տեղափոխվել ցանկացող քաղաքացիները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում. Տեղեկատվական շտաբ

Հայաստանի Հանրապետություն տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող ԼՂ քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Տեղեկատվական շտաբը: «Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։ Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։ Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ստեփանակերտում

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մանրամասներ է հաղորդել Իվանյանում (Խոջալու) Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքներից։ Հաղորդագրության մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպմանը կմասնակցի Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Հանդիպումը տեղի կունենա Ստեփանակերտում։ Նշված է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել առաջիկա օրերին: Քննարկվել են հումանիտար մի շարք խնդիրներին վերաբերող հարցեր։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի է ...

Կարդալ ավելին »

Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակից հաստատել են՝ Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել

Մարտունուց Կարմիր խաչի միջոցով վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը հաստատել է լուրը։ «6 ավտոմեքենայով 9 վիրավոր է տեղափոխվել»,- ասել է Մուսայելյանը ։

Կարդալ ավելին »
ajax-loader