Tag Archives: Ստեփանակերտ

Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների

Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների: «Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան: Կոչ ենք անում մնալ ապաստարաններում»,- ասված է Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը գնդակոծել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության մեքենան․ վարորդը վիրավորվել է

Ադրբեջանական զինուժի կողմից սեպտեմբերի 20-ի ժամը 5:00-ի սահմաններում  գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը՝ X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով։ Շտապօգնության մեքենայի գնդակոծման պատճառով վիրավորվել է վարորդը, որը չի կարողացել դիակները տեղափոխել Ստեփանակերտ։ ❗️Around 5:00, the ambulance of the Stepanakert's morgue, ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնությամբ բեռնատարը Ստեփանակերտում է

Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա- Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի խոսքով՝ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։

Կարդալ ավելին »

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Ստեփանակերտում

Սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 20:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:36-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.38⁰ և արևելյան երկայնության 48.37⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած ...

Կարդալ ավելին »

Արցախի նախագահը երաշխավորում է` Ադրբեջանի կողմից առևանգված երիտասարդները շուտով Ստեփանակերտում կլինեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երաշխավորում է, որ Ադրբեջանի կողմից առևանգված երեք երիտասարդները շուտով կլինեն Ստեփանակերտում։ Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովում հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած քննարկումից հետո՝ դիմելով ԱԺ-ի դիմած ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցներին։ «Հուսադրող որոշակի լավ բաներ ունեմ։ Ես առաջին հերթին կփորձեմ կապ ստեղծել, որպեսզի խոսեմ մեր բալիկների հետ, և ստանամ հստակ օր, որ ...

Կարդալ ավելին »

Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն․ «Ջրմուղ»

Ստեփանակերտում չոր ու տոթ եղանակի հետեւանքով քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն: Այս մասին հայտնում է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն։ Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների եւ վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով: Ընկերությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը եւ գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին: Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ...

Կարդալ ավելին »

Ստեփանակերտը գալու է Գյումրի և լավ կազմով մասնակցելու է Համահայկական խաղերին․ Իշխան Զաքարյան

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացումը, որը կկայանա Գյումրու քաղաքային մարզադաշտում, լինելու է աննախադեպ՝ մասնակից երկրների, պատվիրակությունների, մարզաձևերի առումով։ Օգոստոսի 5-ին Գյումրին հավուր պատշաճի կընդունի շքերթի մասնակիցներին։ Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ Նրա ներկայացմամբ, 19 մարզաձև է լինելու Համահայկական խաղերին, 7161 մարզիկներ ու պատվիրակության անդամներ են այցելելու Հայաստան։ «Ստեփանակերտը գալու է Գյումրի և ...

Կարդալ ավելին »

Ստեփանակերտում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է

Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող  ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է: Այդ մասին տեղեկացնում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը: Այն ընտանիքները, որոնք չեն հասցրել ստանալ օգնությունը, կարող են ներկայանալ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք՝ հետևյալ ժամանակացույցով. Օգոստոսի 1-ին՝ ժամը 13:00-15:00, Օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-13:00, ...

Կարդալ ավելին »

Երևանում և Ստեփանակերտում համաժամանկյա հանրահավաքներ տեղի կունենան

Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում հուլիսի 25-ին, ժամը 20:00-ին նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Տեղեկացնում եմ, որ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:։ Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր ...

Կարդալ ավելին »

Վառելիքի սղության պատճառով Ստեփանակերտում գործում է հասարակական տրանսպորտի ընդամենը 2 երթուղի

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում սահմանափակվում է հասարակական տրանսպորտի շահագործումը․ մայրաքաղաքի բնակչությանը կշարունակեն սպասարկել միայն ծայրամասային թաղամասերը սպասարկող երկու երթուղիները։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը․ «Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության պատճառով, մայրաքաղաքում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը: Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader