Ստեփանակերտի գիշերօթիկի երեխաները և տուն-ինտերնատի տարեցները կտեղավորվեն ՀՀ խնամքի հաստատություններում

Կազմակերպվում է «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» երեխաների և «Ստեփանակերտի տուն-ինտերնատի» տարեցների՝ Հայաստանի Հանրապետության խնամքի հաստատություններում տեղավորման գործընթացը։

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ  գործընթացն իրականացվում է ԼՂ գործընկերների համագործակցությամբ։

Այլ մանրամասների վերաբերյալ գերատեսչությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։

ajax-loader