ԼՂ հիվանդանոցներից ՀՀ են տեղափոխվել Բաքվի ագրեսիայից և Ստեփանակերտի պայթյունից տուժած բոլոր պացիենտները. ԱՆ

Լեռնային Ղարաբաղից Հայաստանի բժշկական կազմակերպություններ ցամաքային և օդային ճանապարհով տեղափոխվել է 349 վիրավոր, օդային ճանապարհով՝ 112-ը։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ:

Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:

Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները:

ajax-loader