2023 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գերազանցել ենք 730 հազար թիվն, ու պետք է արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ»,- ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ աշխատատեղերը կշարունակեն ստեղծվել։«Մենք հույս ունենք, որ ...
Կարդալ ավելին »Tag Archives: աշխատատեղ
Միկրոբիզնեսների շուրջ 2000 աշխատատեղ «կորել է». ՊԵԿ-ը վարչարարություն է սկսել
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նկատել է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կանոնների փոփոխությունից հետո օգոստոս ամսին միկրոձեռնարկատիրության դաշտում գործող բիզնեսներում շուրջ 2000 աշխատատեղ «կորել է»: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց միկրոբիզնեսի դաշտում նկատվող բացասական երևույթներից՝ նշելով, ...
Կարդալ ավելին »Սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 969-ով կամ 5.1% -ով: Այս մասին տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից:
Կարդալ ավելին »350+ թափուր աշխատատեղ. Career Fest CreedRoomz-ը՝ Երևանում
Ինչպե՞ս գտնել աշխատանք և հաջողել աշխատաշուկայում՝ CreedRoomz-ում հետաքրքիր առաջարկներ կան: Հոկտեմբերի 28-ին, Գարեգին Հովսեփյան 20 հասցեում, ժամը՝ 12:00 – 17:00 տեղի կունենա CreedRoomz Career Fest-ը, որի ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու առցանց խաղավարի և խաղավարի օգնականի հաստիքներին: Կազմակերպությունում այս պահին կա ավելի քան 350 թափուր աշխատատեղ: Հանդիպման ընթացքում կներկայացվի կազմակերպության կողմից տրամադրվող առավելությունների փաթեթը, առցանց խաղավարի և խաղավարի օգնականի գործառույթները, ...
Կարդալ ավելին »Մայր թատրոնը աշխատատեղեր կստեղծի Արցախից բռնի տեղահանված անձանց համար
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նախատեսում է աշխատատեղեր ստեղծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակահատվածում, երբ մեր հոգիները պատած ցավը թևաթափ է անում, սակայն այս օրերին նպատակային գործունեությունն է միակ փրկօղակը. այժմ անչափ կարևոր է, որ յուրաքանչյուրս իր ուժերը ներդնի մեր հայրենակիցներին սատար կանգնելու գործում։ ...
Կարդալ ավելին »«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան» 50 աշխատատեղ է ստեղծում Արցախից բռնի տեղահանվածների համար
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի ապահովման, հանրային ինտեգրման ու սոցիալական բեռի թեթևացման կարիքները, «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի տնօրինությունը որոշում է ընդունել ներկա փուլում նրանց համար ստեղծել լրացուցիչ 50 աշխատատեղ։ Ֆաբրիկայից հայտնում են, որ աշխատատեղերը հասանելի կլինեն, ինչպես որոշակի մասնագիտական փորձ ունեցող, այնպես էլ ոսկերչության ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար։ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն կիրականացնի նաև աշխատանքի անցնող անձանց ուսուցումն ...
Կարդալ ավելին »Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 717 280. ՊԵԿ
Հարկ վճարողների կողմից 2023 թ. օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 280: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ այս թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 39 914-ով կամ 5.9 %-ով:
Կարդալ ավելին »«Իտեքս» ընկերությունն արցախցիների համար 150 աշխատատեղ կբացի
Վանաձորում գործող հայ-իտալական «Իտեքս» ընկերությունը Արցախից բռնի տեղահանված կանանց եւ աղջիկների համար լրացուցիչ 150 աշխատատեղ կստեղծի։ Ընկերությունը հայտնել է, որ կապահովի անվճար ուսումնական գործընթաց, տրանսպորտ եւ սնունդ։ Մանրամասների համար զանգահարեք 041 31 29 29 կամ 060 50 29 29 հեռախոսահամարներով կամ մոտեցեք ք. Վանաձոր, Շիրակացի 17/5 հասցեով։ «Իտեքս» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի մայիսին։ Այն զբաղվում է իտալական հանրահայտ բրենդների ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը հաշվարկել է եկամուտ ստացող 717 766 աշխատատեղ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 422-ով կամ 6.1%-ով: ՊԵԿ-ից հայտնել են, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` հուլիսի ընթացքում ...
Կարդալ ավելին »Հայաստանում հրուշակեղենի գործարան է կառուցվում․ կստեղծվի մինչև 1500 աշխատատեղ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարանի արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, որը հագեցած է եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով: Առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը։ Կստեղծվի մինչև 1500 նոր աշխատատեղ. ընթացիկ աշխատանքներում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ