Tag Archives: լրագրող

Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը

Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Մայիսին նա կդառնար 72 տարեկան։ Աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, տեղական ու միջազգային ռադիոկայաններում, հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։ 2019 թ. հոկտեմբերից մինչ օրս հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով՝ բարեխղճորեն կատարելով ...

Կարդալ ավելին »

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը 8-րդ անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական` 8-րդ անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։ Միջոցառմանը, որն անցկացվելու է 20-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Եգիպտոսից եւ Հունգարիայից։ Նրանց կմիանան Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող մի քանի թիմեր։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 8-ական հանդիպում կանցկացնի։ ...

Կարդալ ավելին »

Գազայում 141 լրագրող է զոհվել

 Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժմանն ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով 141 լրագրող է զոհվել։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Գազայի իշխանություններին։ Նույն ժամանակահատվածում, ըստ Գազայի հատվածի Կառավարական տեղեկատվական կենտրոնի, վիրավորվել է ավելի քան 70 լրագրող, 20-ից ավելին՝ ձերբակալվել։ Գազայի իշխանությունները հայտնել են, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է գրեթե 34 600-ի, ...

Կարդալ ավելին »

Պատգամավորի օգնականը կալանավորվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են էական մի շարք հանգամանքներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Մասնավորապես՝ 2024թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի ...

Կարդալ ավելին »

Տնտեսական լրագրողների ակումբն ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը մրցանակներ հանձնեցին լրագրողներին

Դեկտեմբերի 19- ն կայացավ Տնտեսական լրագրողների ակումբի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության՝ 2023թ․ մայիսին  համատեղ հայտարարած «Ընդերքի պաշարների հայտնաբերման և դրանց արդյունահանման վերաբերյալ պետության վարած քաղաքականությունը  պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» թեմայով լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը։ Ինչպես տեղեկացնում է ակումբի կայքը, մինչ այդ մրցույթն ամփոփվել է 48 լրատվամիջոցի շրջանում իրականացրած մոնիթորինգի արդյունքում։ Լրագրողների ներկայացրած նյութերից բացի, ընտրվել էր նաև 25 կայքի մոտ 60 լրագրողական աշխատանքր, ...

Կարդալ ավելին »

Մեքսիկայում երեք լրագրող անհետ կորել է

Մեքսիկայի Տաքսկո քաղաքում (Տաքսկո, Գերերո նահանգ) որոնումներ են սկսվել անհետացած լրագրող Մարկո Անտոնիո Տոլեդո Խամեսի և նրա ընտանիքի համար, միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ այս քաղաքում անհետ կորել է ևս երկու լրագրող՝ ամուսիններ Սիլվիա Արսենը եւ Ալբերտո Սանչեսը, հայտնում է Մեքսիկայի դատախազությունը։ «Պետական ​​գլխավոր դատախազությունը խնդրում է ձեր օգնությունը Մարկո Անտոնիո Տոլեդո Խամեսի որոնման համար», – ասվում է Գերերոյի ...

Կարդալ ավելին »

Առնվազն 42 լրագրող է սպանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմն սկսվելու պահից

Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմն սկսվելու պահից սպանվել է առնվազն 42 լրագրող։ Շատերն անհետ կորած են համարվում կամ վիրավորվել են, տեղեկացրել է  Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)։ CPJ-ի տվյալներով՝ 2022-23թթ. Ուկրաինայում սպանվել է ընդհանուր առմամբ 15 լրագրող։ 37 պաղեստինցի լրագրողների մեծ մասը զոհվել է իսրայելական ռմբակոծությունների ժամանակ։ Չորս իսրայելցի լրագրող սպանվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետեւանքով, մեկ լիբանանցի լրագրող սպանվել է հարձակման ...

Կարդալ ավելին »

«Սյունիքի գավաթ 2023»․ Կապանում կանցկացվի լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշար

Կապանում հոկտեմբերի 21-ին կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը։ Այն անցկացնում է Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան, Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ։ «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանը նշեց, որ մրցաշարի ծրագիրը բավական հագեցած է, այն մեկնարկում է բուն խաղերից մի քանի օր առաջ։ Ծրագրի շրջանակում ...

Կարդալ ավելին »

Հանրային լրագրության ակումբը լրագրողներին ժամանակավոր տրամադրում է անվճար զրահաբաճկոններ, սաղավարտներ

Հանրային լրագրության ակումբը ժամանակավոր օգտագործման համար տրամադրում է անվճար զրահաբաճկոններ և սաղավարտներ լրատվամիջոցների աշխատակիցներին կան նրանց ներկայացուցիչներին։ «Անհրաժեշտության դեպքում կարող եք գրել մեզ՝ info@pjc.am էլ․ փոստի հասցեին։ Այս պաշտպանական միջոցները ձեռք բերելու համար անհրաժեշտ է ստորագրել երկկողմ պայմանագիր։ Լրատվամիջոցների աշխատակիցները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր և մամուլի անցաթուղթ (Press card)։  Այս անվտանգային պարագաները կարող եք ձեռք բերել մեր գրասենյակից՝ Սարյան ...

Կարդալ ավելին »

Սանկտ Պետերբուրգում պայթյունից տուժածների թիվը հասել է 32-ի, սպանվել է հայտնի ռազմական լրագրող

Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 32-ի: Դեպքի հետևանքով սպանվել է բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին: Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը: «Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է», – նշված է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես պարզաբանել են ...

Կարդալ ավելին »
ajax-loader