Tag Archives: պայթյուն

Ինժեներական աշխատանքների ընթացքում պայթյունից 2 զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտու՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքեր տանող ճանապարհահատվածում ինժեներական աշխատանքեր կատարելու նպատակով ժայռերի պայթեցման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են նույն զորամասի զինծառայողներ մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող, շարքային Արթուր Հայկի Պողոսյանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։  Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ...

Կարդալ ավելին »

Դոմինիկյան Հանրապետությունում պայթյունի հետևանքով կա 12 զոհ, 65 վիրավոր

Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած պայթյունից առնվազն 12 մարդ է մահացել, 65 մարդ՝ վիրավորվել: Եվս 55 մարդ անհետ կորած է: Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հանրապետության Կարմիր խաչի գրասենյակի տարածած հաղորդագրությունը: Միջադեպը տեղի է ունեցել Սան Կրիստոբալ նահանգի Վիլլա Վալդես շրջանում՝ առևտրի կենտրոններից մեկի մոտ: Պայթյունի հետևանքով լիովին ավերվել է 3 կառույց: Երկրի նախագահ Լուիս Աբինադերը կարգադրել է մոբիլիզացնել արտակարգ ծառայությունները՝ ...

Կարդալ ավելին »

Մախաչկալայի ավտոլցակայանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի

Մախաչկալայում ավտոլցակայանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել են բժշկական ծառայություններում։ «Ճշգրտված տվյալների համաձայն՝ արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 35 մարդ», – ասել է գործակալության զրուցակիցը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում այս տեղեկությունը հաստատել են ТАСС-ին՝ հստակեցնելով, որ փլվածքների մաքրման ժամանակ հայտնաբերվել է 5 մարդու դի։ Ավելի վաղ Ռուսաստանի Առողջապահության նախարարությունից հայտնել էին 33 զոհի մասին, որոնց ...

Կարդալ ավելին »

Մախաչկալայում ավտոլցակայանում պայթյունից 30 մարդ է զոհվել. երկրում սուգ է հայտարարվել

Մախաչկալայի ավտոլցավորման կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորներինը՝ 75-ի: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ «Պատահարի հետևանքով տուժել է 105 մարդ, որոնցից 30-ը զոհվել է», – հայտնել են ԱԻՆ-ում։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ շարունակվում են փլավածքների մաքրումը և փլատակներում տուժածների որոնումները։ Տեղում աշխատում են կինոլոգները։ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին: ...

Կարդալ ավելին »

Պակիստանում հանրահավաքի ժամանակ պայթյունից 44 մարդ է սպանվել

Պակիստանի իսլամիստական կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել։ Ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Պայթյունը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմտյան Բաջաուրի շրջանում։ Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունն, ամենայն հավանականությամբ, իրագործել է մահապարտ ահաբեկիչը։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն, ըստ իշխանությունների, զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի ...

Կարդալ ավելին »

Սանկտ Պետերբուրգում պայթյունից տուժածների թիվը հասել է 32-ի, սպանվել է հայտնի ռազմական լրագրող

Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 32-ի: Դեպքի հետևանքով սպանվել է բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին: Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը: «Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է», – նշված է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես պարզաբանել են ...

Կարդալ ավելին »
ajax-loader