Դոմինիկյան Հանրապետությունում պայթյունի հետևանքով կա 12 զոհ, 65 վիրավոր

Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած պայթյունից առնվազն 12 մարդ է մահացել, 65 մարդ՝ վիրավորվել: Եվս 55 մարդ անհետ կորած է: Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հանրապետության Կարմիր խաչի գրասենյակի տարածած հաղորդագրությունը:

00000000001.gif (647 KB)

Միջադեպը տեղի է ունեցել Սան Կրիստոբալ նահանգի Վիլլա Վալդես շրջանում՝ առևտրի կենտրոններից մեկի մոտ: Պայթյունի հետևանքով լիովին ավերվել է 3 կառույց:

0000000002.gif (635 KB)

Երկրի նախագահ Լուիս Աբինադերը կարգադրել է մոբիլիզացնել արտակարգ ծառայությունները՝ միջադեպին արձագանքելու համար:

ajax-loader