Մախաչկալայում ավտոլցակայանում պայթյունից 30 մարդ է զոհվել. երկրում սուգ է հայտարարվել

Մախաչկալայի ավտոլցավորման կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորներինը՝ 75-ի: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

«Պատահարի հետևանքով տուժել է 105 մարդ, որոնցից 30-ը զոհվել է», – հայտնել են ԱԻՆ-ում։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ շարունակվում են փլավածքների մաքրումը և փլատակներում տուժածների որոնումները։ Տեղում աշխատում են կինոլոգները։

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին: Օգոստոսի 15-ին Դաղստանի Հանրապետությունում նրա հրամանագրով սգո օր է հայտարարվել։

Մելիքովն օպերատիվ շտաբի նիստում հայտնել է, որ ավտոլցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի մեկական միլիոն ռուբլի։

ajax-loader