Tag Archives: տարածաշրջան

Վրաստանը կառուցել է տարածաշրջանի ամենաերկար թունելը

Ավարտվել է վրաց-ռուսական սահմանի «Կազբեկ»-«Վերին Լարս» անցակետ տանող մայրուղու՝ Քվեշեթի-Կոբի ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը։ Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Քվեշեթի-Կոբի հատվածը շրջանցիկ երթուղի է Կոբի-Գուդաուրի հատվածի համար, որտեղ ձմռանը հաճախ ձնահյուսի վտանգ է առաջանում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։ Թունելի կառուցումն, այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհին, որը  կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ, փոխադրողներին թույլ կտա այլևս օրերով չսպասել «Վերին ...

Կարդալ ավելին »

Ռուբեն Ռուբինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:  Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի գները բոլոր տարածաշրջաններում

 Սաուդյան Արաբիայի պետական ​​Saudi Aramco ընկերությունը նվազեցրել է Arab Light տեսակի նավթի փետրվարյան մատակարարումների գները բոլոր տարածաշրջաններում՝ պահանջարկի նվազման ֆոնին: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ ասիական շուկաներ մատակարարումների համար գինը մեկ բարելի դիմաց նվազել է 1,5-2 դոլարով։ Բացի այդ, գները նվազել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Միջերկրածովյան տարածաշրջանի և Հյուսիսային Ամերիկայի համար: Նշվում է, որ փետրվարին և մարտին նավթի սպառման նվազում ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պաշտպանության նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կիպրոսի խորհրդարան և հանդիպել Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի հետ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կիպրական հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Կարդալ ավելին »

GRP․ կոռուպցիայի ցածր մակարդակով Վրաստանն առաջինն է տարածաշրջանում

Վրաստանը տարածաշրջանում «կոռուպցիայի ցածր մակարդակի» կարգավիճակ ունի: Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ այս մասին նշված է աշխարհի առաջատար վերլուծական կենտրոնի՝ շվեյցարական Global Risk Profile (GRP) կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի համաշխարհային ինդեքս 2023» զեկույցում։ aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանը համաշխարհային վարկանիշում առաջադիմել է 2 տեղով և այժմ զբաղեցնում է 43-րդ տեղը՝ 196 երկրների շարքում: Սևծովյան տարածաշրջանում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում Վրաստանը ​​զբաղեցրել է առաջին տեղը՝ «կոռուպցիայի ...

Կարդալ ավելին »

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:    Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Կարդալ ավելին »

Շաքիի տարածաշրջանի և խանության պատմությունը․ հայկական, քրիստոնեական հետքը. աշխատաժողով` ԳԱԱ-ում

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում տեղի է ունեցել «Շաքիի տարածաշրջանի և խանության պատմությունը․ հայկական, քրիստոնեական հետքը» խորագրով աշխատաժողով։ Մասնակցել և զեկուցումներով են հանդես եկել ԳԱԱ արևելագիտության, պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների գիտաշխատողները։ Զեկուցումներում արծարծվել են Աղվանքի, նրա տարածքում առաջացած պետական կազմավորումների, հոգևոր կենտրոնների, Շաքիի խանության, հայկական ժառանգության, ուդիների պատմության խնդիրները։ Աշխատաժողովի վերջում տեղի է ունեցել մտքերի փոխանակում և Շաքիի տարածաշրջանի ...

Կարդալ ավելին »

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ է պահպանում տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու նպատակով

Թեհրանն ուշադրությամբ հետևում է Կովկասում տիրող իրավիճակին և կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին։Պատասխանելով Երևանի և Բաքվի միջև լարվածության հնարավոր սրացման մասին հարցին՝ Նասեր Քանաանին հայտնել է երկու երկրների պաշտոնյաների հետ շփումների մասին։«Հայ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել (ռազմական) բախումների հնարավորության վերաբերյալ, սակայն ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին։ Այդ մասին տեղեկանում ենք Սուրեն Պապիկյանի «Ֆեյսբուք»-յան գրառումից: «Շնորհավորել եմ գնդապետ Սթիլին` Հայաստանում առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն»,- գրել է նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ...

Կարդալ ավելին »

Ինչո՞վ փոխարինել Յունիստրիմ համակարգը

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու գործող սահմանափակումներն էապես ազդել են Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բանկերով դրամական փոխանցումների համակարգի վրա: Այսօր շուկայում գործում են դրամական փոխանցումների սահմանափակ տարբերակներ: Գրեթե բոլոր բանկերը դադարեցրել են համագործակցությունը Յունիստրիմ (Unistream) համակարգի հետ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ  Էդգար Աղաբեկյանը նշեց, որ ամենամեծ դրամական փոխանցման համակարգի՝ Յունիստրիմի (Unistream), հայաստանյան բանկերից դուրս մղվելու պատճառներն, ըստ էության, ...

Կարդալ ավելին »
ajax-loader