Tag Archives: տարածաշրջան

ԱԺ նախագահն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանի անվտանգության մարտահրավերները

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանի նորամուտը Հայաստան՝ մաղթելով արգասաբեր գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների ակտիվ փոխգործակցությունը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ ամսին Լեհաստան կատարած իր պաշտոնական այցին՝ այն գնահատելով արդյունավետ ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող ...

Կարդալ ավելին »

Իրանն առանձնահատուկ գործընկեր է, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել նախօրեին Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատներին եւ մտերիմներին, Իրանի ամբողջ ժողովրդին՝ շեշտելով, որ ահաբեկչության ...

Կարդալ ավելին »

ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության՝ եվրոպական տարածաշրջանը ներկայացնող անդամ

Դաքարում (Սենեգալ) կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գլոբալ համաժողովին ընտրվեց 2023-2026թթ. ԱՃԹՆ միջազգային խորհուրդը։ ՀՀ կառավարության՝ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանն ընտրվել է ԱՃԹՆ-ի խորհրդի՝ եվրոպական երկրների տարածաշրջանը ներկայացնող անդամ։ «Մեծ պատասխանատվություն է ներկայացված լինել խորհրդում և մասնակցություն ունենալ արդյունահանող ոլորտի թափանցիկության և հաշվետվողության համաշխարհային պահանջները ձևավորող և նախաձեռնության հաջողությունն ու արդյունավետությունն ապահովող մարմնի կազմում։ Խորհրդի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց. Փաշինյան

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական կոնգրեսին իր ելույթում: «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի և ակտիվության ցուցանիշները բարենպաստ հիմք են ստեղծում թե՛ ընթացիկ տարվա, թե՛ մոտ ապագայի համար խիստ լավատեսական սպասումների ձևավորման համար։ 2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է տպավորիչ տնտեսական աճ։ ՀՆԱ-ի աճը 2021 թվականի համեմատ կազմել է 12,6 տոկոս։ ...

Կարդալ ավելին »

Վարչապետը համոզված է՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը խթան կլինի տնտեսության զարգացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման թեմաներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն էր։ Վարչապետն այդ մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։ Նա նշեց, որ Մոսկվայում վերահաստատել է նախկինում հայկական կողմի հայտնած դիրքորոշումը, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և իրավազորության ներքո։ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» թմրամիջոցի մաքսանենգության դեպք

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: ՊԵԿ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացու անվամբ հնարավոր է Հայաստան ներմուծվի թմրամիջոցի պարունակությամբ առաքանի: Տեղեկությունների իսկությունը ստուգելու, ինչպես նաև հնարավոր մաքսանենգության դեպքը կանխելու և բացահայտելու նպատակով` ՀՀ ՊԵԿ ...

Կարդալ ավելին »

Գնել Սանոսյանը ԻԿԱՕ-ի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է ՀՀ-ում այլ օդանավակայաններ շահագործելու հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Ռալլոյին։ Այդ մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։  Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ ավիացիոն ոլորտում առկա վիճակը, զարգացումները, խնդիրները։ Քննարկվել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր։ ԻԿԱՕ պաշտոնյային է ներկայացվել Հայաստանի կողմից իրականացվող քայլերը եվրոմիության ...

Կարդալ ավելին »
ajax-loader