Tag Archives: ԵՄ

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կկիրառի

Եվրամիության երկրների դեսպանները սկզբունքային համաձայնության են եկել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը։ «ԵՄ դեսպանները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ: Այս փաթեթը կուժեղացնի մեր արձագանքը Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա, ներառյալ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարը», – ասվում է X զեկույցում:

Կարդալ ավելին »

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է` ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի հասցեին և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն ուղղված մեղադրանքներին ու սպառնալիքներին ի պատասխան նշել է, որ ԵՄ սեփական պատմությունը ցույց է տալիս՝ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում։ Բրյուսելում Ստանոն վերահաստատել է ԵՄ  պատրաստակամությունը՝ աջակցել խաղաղության գործընթացին։ «Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր ...

Կարդալ ավելին »

Ուկրաինան պաշտոնական բանակցություններ է սկսում ԵՄ-ին անդամակցության շուրջ

Լյուքսեմբուրգում հունիսի 25-ին կանցկացվի Ուկրաինայի և Եվրամիության միջկառավարական խորհրդաժողովը, որտեղ պաշտոնապես կհայտարարվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Այսօր ԵՄ-ն սկսում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Մենք այս երկու երկրների համար վճռական պահի շեմին ենք։ Միասին մենք կարող ենք ստեղծել մեծ ու հեռանկարային Եվրոպա: Առջևում ճանապարհը հեշտ չի լինի, բայց լի ...

Կարդալ ավելին »

ԵՄ դռները Վրաստանի համար կփակվեն, եթե կառավարությունը շարունակի իր գործողությունները. Բորել

 Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի համար, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս ուղեգիծը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Եվրամիության խորհրդի նիստին։ «Եվրամիության դռները Վրաստանի համար այժմ բաց են: Բայց, եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն», – Բորելի խոսքերն է մեջբերում Barron’s լրատվական հարթակը: ԵՄ բարձր ներկայացուցիչը ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը: Ըստ փաստաթղթի՝ սահմանափակումների ներքո հայտնվել են Ռուսաստանի Դաշնության 116 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից: ԵՄ-ն նաև պատժամիջոցների 14-րդ փաթեթում ներառել է  Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի 61 ընկերություններ, որոնց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել կրկնակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման համար։ Եվրամիությունը կշարունակի գնել ռուսական հեղուկացված բնական գազը ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի ամսաթիվը

ԵՄ բոլոր 27 երկրները հաստատել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունների մեկնարկի ամսաթիվը, որոնք կսկսվեն հունիսի 25-ին։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Կայքը հայտնում է, որ բանակցությունների մեկնարկի ամսաթիվը համաձայնեցվել է ԵՄ ֆինանսների նախարարների կողմից Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ՝ դրանով իսկ հաստատելով ԵՄ երկրների դեսպանների ձեռք բերած պայմանավորվածությունները։

Կարդալ ավելին »

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթը, տեղեկացրել է ԵՄ Խորհրդում նախագահող Բելգիան։ «ԵՄ մշտական ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրին պատժամիջոցների զգալի եւ բովանդակալից 14-րդ փաթեթը ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի։ Այդ փաթեթը նախատեսում է նոր միջոցներ եւ ուժեղացնում արդեն գոյություն ունեցող սահմանափակումների գործողությունը՝ փակելով դրանք շրջանցելու հնարավորությունը»,- նշվել է բելգիական նախագահության X ցանցի ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն 18 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը։ Կառավարության՝ հունիսի 20-ի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։  Փոխվարչապետը նշեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում ստորագրված 15 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալ տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ և ...

Կարդալ ավելին »

Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են գործակցային հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:  Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ռազմավարական հաղորդակցության բարեփոխման հաջող ընթացքին և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին: Երկուստեք կարևորվել է այս տարվա ապրիլի 5-ին ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ ԵՄ-ն համաձայնության կգա մինչև հունիսի 27-ը

ԵՄ երկրները մտադիր են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթի շուրջ մինչև հունիսի 27-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է EUobserver պորտալը: Հարթակի փոխանցմամբ՝ եվրոպական պետությունները ցանկանում են համաձայնության գալ սահմանափակումների շուրջ, մինչ Հունգարիան կստանձնի ԵՄ նախագահությունը հուլիսի 1-ին: Պատժամիջոցները կարող են ներառել ռուսական գազի փոխադրման սահմանափակումներ: Սպասվում է, որ այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ կկիրառվեն եվրոպական ...

Կարդալ ավելին »
ajax-loader