Tag Archives: Գեղարքունիք

Գեղարքունիքի մարզում ավարտվել է խոտի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակի ընթացքում ավարտվել է խոտի բերքահավաքը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնից, 2023 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ մարզի տնտեսություններում կուտակվել է 135 հազար 710 տոննա խոտ։ 53 հազար տոննա խոտ կուտակվել է Սևան, 35 հազար տոննա ՝ Ճամբարակ, 22 հազար 360 տոննա՝ Վարդենիս, 12 հազար 350՝ Մարտունի, 13 հազար տոննա՝ ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում կեցության պայմաններ է տրամադրվել ԼՂ-ից բռնի տեղահանված 336 ընտանիքի

2023  թվականի սեպտեմբերի 28-ի  դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում կեցության պայմաններ է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 336 ընտանիքի։ Նրանք արդեն տեղավորվել են  հյուրանոցներում, հյուրատներում, մասնավոր  բնակարաններում, հյուրընկալող ընտանիքներում։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում ստեղծված հումանիտար կենտրոններում շարունակվում են համակարգված ու շուրջօրյա աշխատանքները՝ տեղահանված ընտանիքներին ընդունելու, հաշվառելու, ներուժը գույքագրելու, կեցության, սննդի, հագուստի, դեղորայքի և այլ ...

Կարդալ ավելին »

307 միլիոն 774,9 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 307 միլիոն 774,9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների եւ բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նշված գումարից 41 միլիոն 889,1 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքում եւ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ Գետաշեն եւ Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման եւ վերանորոգման համար։ 26 միլիոն 109,7 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքում եւ Գավառ համայնքի Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ , Ծաղկաշեն բնակավայրերում խաղահրապարակների եւ պուրակների կառուցման համար։ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզում 2023 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը,  մարզի համայնքներում այս տարի բերքի տակ եղած 21 հազար 675 հեկտար հացահատիկային մշակաբույսերի արտերից հնձվել է շուրջ 21 հազար 50 հեկտարը։ Մնացած 625 հեկտար հացահատիկի  բերքահավաքը կավարտվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Աշնանացան ցորենի արտերի մեկ ...

Կարդալ ավելին »

Օգոստոսին Գեղարքունիքում ծնվել է 173 երեխա

 2023 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 173 երեխա՝  88 տղա, 85 աղջիկ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 173 երեխաներից 36-ը ծնվել են Գավառի, 27-ը՝ Սևանի, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 95-ը՝ Մարտունու ծննդատանը և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Կարդալ ավելին »

Կառավարությունը 513 միլիոն 890.3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 513 միլիոն 890.3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝  երեք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նշված միջոցներից  88 միլիոն 670.3 հազար դրամ հատկացվել է Գավառի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման,  230 միլիոն 898.2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման, Երանոս բնակավայրի ...

Կարդալ ավելին »

Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի բոլոր դպրոցները կունենան քիմիայի, ֆիզիկայի, ՏՏ-ի և այլ լաբորատորիաներ

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները կունենան ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Կառավարության հերթական նիստին հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց՝ նախագծով առաջարկում են հավանություն տալ Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվող «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ծրագրին, որի ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում մեկնարկել է ամառային զորակոչը

Գեղարքունիքի մարզում ամառային զորակոչը մեկնարկեց հունիսի 26-ին՝ Մարտունի համայնքից։ Հայոց բանակի նորակոչիկներին հաջողություններ մաղթեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Մխեյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Դավթյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Մարտունու համայնքապետարանի աշխատակիցներ, նորակոչիկների ծնողները և հարազատները։ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Գեղարքունիքի ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում կատարվել է 17 հազար 809 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի հունիսի առաջին կեսի դրությամբ կատարվել է 17 հազար 809 հեկտար գարնանացան։ Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը, նախնական տվյալներով 7465 հեկտար գարնանացան կատարվել է Վարդենիս համայնքում, 4059 հեկտար՝ Գավառ համայնքում, 3913 հեկտար՝ Մարտունի համայնքում և 852 հեկտար՝ Ճամբարակ համայնքում։ 8614 հեկտար կազմել են գարու, 6452 հեկտար՝ կարտոֆիլի, 602 հեկտար՝ գարնանացան ցորենի, ...

Կարդալ ավելին »
ajax-loader