Tag Archives: շախմատ

Վրաստանում անցկացվող միջազգային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 149 շախմատիստ 

Հուլիսի 16-ից 24-ը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվում է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup — 2024» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀՇՖ պաշտոնական կայքը։ Մրցաշարը անցկացվում է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով: Հայաստանից մրցաշարին մասնակցում է 149 շախմատիստ:  Մասնակիցների շարքում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հրայր Սիմոնյանը, Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը:

Կարդալ ավելին »

Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է՝ 95-ամյակը

Այսօր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է, լրանում է մեծ շախմատիստի 95-ամյակը: Պետրոսյանն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 1963 թվականին, 1966 թվականին՝ պաշտպանել կոչումը: «Երկաթե Տիգրանը» Միջազգային կարգի գրոսմայստեր էր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է Շարժայի շախմատային մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչները մեկնարկում են Շարժայի շախմատային միջազգային մրցաշարում:ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մեկնարկող Masters  մրցաշարին կմասնակցեն շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հայաստանը մասնակիցներ կունենա նաև Challengers և  Future ենթախմբերում: Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Masters  կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ:

Կարդալ ավելին »

Դուբայի շախմատային միջազգային մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները: Masters մրցաշարի 6-րդ տուրում միավորը կիսեցին Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Էրիկ Գասպարյանը, պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը,  հաղթանակ տոնեց Հովիկ Հայրապետյանը: Այժմ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 4 միավոր, Սամվել Տեր-Սահակյանն ու Էրիկ Գասպարյանն ունեն 3,5 միավոր: Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է մայիսի 3-ին ...

Կարդալ ավելին »

Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշն է

Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշն է: Կանադական Տորոնտո քաղաքում կայացած հավակնորդների մրցաշարում 14 հնարավորից հավաքելով 9 միավոր` մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը: 2-4-րդ տեղերը 8,5 միավորով կիսեցին Հիկարու Նակամուրան, Իան Նեպոմնյաշկին ու Ֆաբիանու Կարուանան: Հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը ընթացիկ տարում չեմպիոնական մրցախաղ կանցկացնի  Չինաստանից աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենի հետ:

Կարդալ ավելին »

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Ապրիլի 19-ից 29-ը Հունաստանի Հռոդոս կղզում կկայանա շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը:  Հայաստանից առաջնությանը մասնակցում են 4 շախմատիստ՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը: Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: ...

Կարդալ ավելին »

Լևոն Արոնյանը դուրս է եկել շախմատի Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ

Հայազգի երկու շախմատիստներ` Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը մասնակցում են «American Cup 2024» շախմատի մրցաշարին:Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դուրս է եկել ԱՄՆ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ մրցում է Ֆաբիանու Կարուանայի հետ: Երկու պարտիաներից հետո հաշիվը հավասար է` 1:1: Սամուել Սևյանը քառորդ եզրափակիչում դուրս է մնացել հետագա պայքարից:Մարտի 12-ից ...

Կարդալ ավելին »

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում: Մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Իսրայելի հետ և առավելության հասավ 3-1 հաշվով: Հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթեցին Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է: Կանանց մրցաշարում Հայաստանի ընտրանին 3,5-0,5 հաշվով գերազանցեց Շվեյցարիային: Հայկական թիմի կազմում ...

Կարդալ ավելին »

Հայաստանի շախմատի թիմերը հաղթել են ԵԱ-ի 3-րդ տուրում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում: Մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Ավստրիայի հավաքականի հետ և առավելության հասավ 1,5-2,5 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում միակ հաղթանակը տոնեց Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Կանանց հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթանակի հասավ Իտալիայի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում են Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունները

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը մեկնարկում են Եվրոպայի թիմային առաջնությունները: Տղամարդկանց ընտրանու կազմում են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Իսկ կանանց թիմում կլինեն Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը և Լիլիթ Մկրտչյանը: Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը կկայանա նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց ...

Կարդալ ավելին »
ajax-loader