Tag Archives: կառավարություն

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում կառավարության կատարողականի զեկույցն է (ուղիղ)

Հ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Նիստը գումարվել է պատգամավորների նախաձեռնությամբ: Խորհրդարանը կքննարկի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին ու «Փրկարար ...

Կարդալ ավելին »

Այսուհետ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30%-ի չափով մասհանում կիրականացվի

Կառավարության ապրիլի 6-ի հերթական նիստում ընդունված որոշմամբ համայնքներին տրվել են նոր լիազորություններ։ Այսուհետ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից համայնքներին մասհանում կիրականացվի 30%-ի չափով, ինչը թույլ կտա համայնքներին իրականացնել նոր ապակենտրոնացված լիազորություններ, ինչպես նաև ավելի մեծ ծավալով կյանքի կոչել բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Օրենքների ընդունումը հանդիսանում ...

Կարդալ ավելին »

440 մլն դրամ՝ Սյունիքի մարզի 40 կրթօջախների նախագծանախահաշվային փաստաթղթերի համար

Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով կառավարության որոշման նախագիծը, որով պետական բյուջեից 440 մլն դրամ հատկացվեց Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար, ասաց․ «Որոշմամբ հերթական քայլն է արվում կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ու նախակրթարանի վերակառուցման, կառուցման ու հիմնանորոգման ուղղությամբ»: Նախարարը հայտնեց, որ նախագծով նախատեսվում է ստեղծել 40 կրթահամալիր, որոնցից 7-ը՝ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց 2023/2024 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը

Կառավարություն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը, գրում է Lragir-ը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022/2023 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտություններից գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել 40 տեղ (2021/2022 ուսումնական տարում թափուր էր մնացել 60 ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հայտարարեց պահեստազորայինների վարժական հավաք` մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը

Կառավարության որոշմամբ՝ հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ: Կառավարության համապատասխան որոշումը ներառված էր Կառավարության հերթական նիստի օրակարգում։ Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը նպատակադրել է անցնել կայուն և պատասխանատու հանքարդյունաբերության․ Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Երկրաբանի օրվա առթիվ հղել է շնորհավորական ուղերձ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի առաջին կիրակի օրն ավանդաբար նշվում է երկրաբանի օրը։ Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմնաքարն է, իսկ հանքարդյունաբերությունը՝ մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Ներկայում ՀՀ կառավարությունը նպատակադրել է հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումն ու բարեփոխումների իրականացումը, որի հիմքում ընկած է անցումը կայուն և ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, այն համարվել անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ...

Կարդալ ավելին »

Անվճար ուսուցման 9 տեղ՝ լեռնագործի մասնագիտության համար

ՀՀ Կառավարությանն ընդունվեց «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» N 352-Ն որոշումը, ըստ որի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) «ԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՐԾ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ» մասնագիտությանը հատկացվել է անվճար ուսուցման 9 տեղ: ...

Կարդալ ավելին »
ajax-loader