Tag Archives: արտահանում

ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է ավելի քան երկու անգամ

Հայաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա ութ ամիսների ընթացքում աճել է 55%-ով։ Այդ մասին Բիշքեկում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այս տարվա հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Համագործակցության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա ծավալների համեմատ աճել է գրեթե 55%-ով։ Հայաստանից արտահանումն աճել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում արտահանումն աճել է 51,8%-ով

2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 11,995.7 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 53.0%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,077.9 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանն արտահանել է 4,458.9 մլն ԱՄՆ դոլարի ...

Կարդալ ավելին »

Վրաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է

2023 թվականին Վրաստանից ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա է արտահանվել: Այդ մասին, ըստ aliq.ge-ի՝ գրում է տնտեսական լուրեր լուսաբանող BusinessMediaGeorgia-ն: Համաձայն տվյալների՝ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանից արտահանվել է 1336,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից երկիրը ստացել է ավելի քան 94 մլն դոլար։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ արտահանումից ստացված եկամուտն աճել է 23 տոկոսով։ 2023 թվականի 8 ամսում Թուրքիա է արտահանվել գրեթե ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանից Չինաստան գյուղմթերքի արտահանումն աճել է 43%-ով

Ռուսաստանից գյուղմթերքի արտահանումը Չինաստան 2023-ի հունվար-հուլիսի ժամանակահատվածում աճել է 43%-ով՝ գերազանցելով 6 միլիարդ դոլարը: Այս մասին հայտարարել է Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական արտահանման միջազգային համագործակցության և զարգացման դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Մարկովիչը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողովում: «Չինաստանին բաժին է ընկնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր մատակարարման ավելի քան 70%-ը: Գյուղմթերքի արտահանումն այս տարվա վերջին 7 ամիսներին աճել է 43%-ով ...

Կարդալ ավելին »

Պղնձի և ցինկի արտահանումը կրճատվում է, մոլիբդենի և թանկարժեք մետաղներինը՝ աճում

Հայաստանը 2022 թվականին պղնձի հանքաքարի արտահանման ծավալը կրճատել է 4,4% – ով ՝ մինչև 410,6 հազար տոննա (2021 թվականի 15,7% անկման դիմաց)։ Արժեքային արտահայտությամբ պղնձի հանքաքարի արտահանումը նույնպես նվազել է ՝ 13,8% – ով՝ կազմելով 663 մլն դոլար։ Ըստ մաքսային տվյալների ՝ պղնձի հանքաքարը, հիմնականում, արտահանվել է Չինաստան (42,6%), Բուլղարիա (30,8%), Շվեյցարիա (23,5%), և շատ ավելի քիչ ՝ ՌԴ (1,7%), ...

Կարդալ ավելին »

Հայաստանից էլեկրաէներգիայի արտահանումը կրճատվել է 8.6%-ով

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 4,270.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից պակաս է 2.7%-ով։ Միևնույն ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել է 802.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 8.6%-ով ցածր է 2022թ.-ի ցուցանիշից։ Ինչ կայանում է ներմուծմանը, ապա այն կրճատվել է 28.6%-ով և կազմել 76.4 մլն կՎտ ժամ։ Համադրելով վերանշյալ ցուցանիշները ստանում ենք, ...

Կարդալ ավելին »

Հայաստանից Ռուսաստան արտահանումը ռեկորդային աճ է գրանցել. ՌԴ ԱԳՆ

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան արտահանումը, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, ռեկորդային աճ է գրանցել։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցներից եւ կարեւոր գործընկերներից մեկը  Հարավային Կովկասում։ Իսկ Մոսկվայի եւ Երեւանի փոխգործակցության լոկոմոտիվը ղեկավարների վստահալից երկխոսությունն է, ինչպես նաեւ կառավարությունների, նախարարությունների ...

Կարդալ ավելին »

Վրաստանը սահմանափակել է ամերիկյան մեքենաների արտահանումը ՌԴ

Օգոստոսի 1-ից Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաների՝ Ռուսաստան արտահանման և վերաարտահանման վորաբերյալ։ «Օգոստոսի 1-ից սահմանափակումներ են մտցվել ԱՄՆ-ից Վրաստան ներկրված ավտոմեքենաների արտահանման/վերաարտահանման վրա: Սեպտեմբերի 26-ից ուժի մեջ կմտնեն Եվրոպայից ներկրված մեքենաների նկատմամբ սահմանափակումները՝ ինչպես որ նախատեսված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցների 11-րդ փաթեթով»,- ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Հունվար-հունիս ամիսներին ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 6 ամսով արգելեց անմշակ կաշվի արտահանումը Հայաստանից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր (6 ամիս) արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց: Խոսքը անմշակ կաշվի արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու մասին է: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 21-իցև գործում է մինչև 2024 թվականի հունվարի 21-ը։ Կատարված ուսումնասիրությունները ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանն արգելել է փամփուշտների և պարկուճների արտահանումը

 Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ: Ինչպես տեղեկացնում է  РБК պարբերականը, համապատասխան որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:   «Որոշումն ուղղված է պետության շահերի պաշտպանության ապահովմանը», – հաղորդվում է կառավարության կայքում։ Արգելքը չի վերաբերում այն փամփուշտներին և ​​պարկուճներին, որոնք անհրաժեշտ են բանակին, ...

Կարդալ ավելին »
ajax-loader