created by dji camera

Վրաստանը սահմանափակել է ամերիկյան մեքենաների արտահանումը ՌԴ

Օգոստոսի 1-ից Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաների՝ Ռուսաստան արտահանման և վերաարտահանման վորաբերյալ։

«Օգոստոսի 1-ից սահմանափակումներ են մտցվել ԱՄՆ-ից Վրաստան ներկրված ավտոմեքենաների արտահանման/վերաարտահանման վրա: Սեպտեմբերի 26-ից ուժի մեջ կմտնեն Եվրոպայից ներկրված մեքենաների նկատմամբ սահմանափակումները՝ ինչպես որ նախատեսված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցների 11-րդ փաթեթով»,- ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Հունվար-հունիս ամիսներին Վրաստանից Ռուսաստան է արտահանվել ավելի քան 3,7 հազար ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 52 մլն դոլար։

ajax-loader