Tag Archives: ցույց

Իսրայելում ցույցերը շարունակվում են, բժիշկները գործադուլ են հայտարարել

Իսրայելի Քնեսեթում դատական բարեփոխումների շրջանակներում առաջին օրինագծի ընդունումից հետո բողոքի ակցիաներն ավելի մեծ թափ են հավաքել։ Առողջապահության ոլորտի աշխատակիցներն իրենց բողոքն են հայտնում օրինագծի ընդունմանը՝ միանալով հայտարարված գործադուլին։ Ինչպես տեղեկացնում է Jerusalem Post-ից, հուլիսի 25-ի գործադուլին կմիանա բժիշկ-օրդինատորների 73 %-ը։ Բողոքի ակցիաները շարունակվել են նաև գիշերը։ Ցուցարարները փակել են մայրուղիները։ Ըստ The Times of Israel-ի՝ հեծյալ ոստիկանության և ջրցան մեքենաների ...

Կարդալ ավելին »

Մահեր, զանգվածային ցույցեր՝ ԼՂ շրջափակմանը զուգընթաց․ «Ազատության» անդրադարձը

Տեղացիներն ասում են՝ իրավիճակը հասել է օրհասական վիճակի, երբ Ադրբեջանը էլ ավելի է սեղմել շրջափակման օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Այս ընթացքում տեղում արդեն երկու հայ երեխա է մահացել։ «Չեմ ուզում գույները մթագնել, բայց այս պահին խոհանոցում ունեմ միայն մի փոքր հնդկաձավար», – ասում է լրագրող Մարութ Վանյանը, որը հուլիսի 18-ին իր բնակարանի նկարով կիսվեց «Ազատության» հետ։ Լեռնային Ղարաբաղի ամենամեծ քաղաքում՝ ...

Կարդալ ավելին »

Եվրոպական մի շարք երկրներում մայիսմեկյան ցույցեր են անցկացվել

Եվրոպական երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Գերմանիայի բնակիչները երկուշաբթի օրը մասնակցել են մայիսմեկյան ցույցերի: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: Ամենաշատ ակցիաներն անցկացվել են Ֆրանսիայում: Արհմիութենական կազմակերպությունների տվյալներով՝ դրանց մասնակցել է 2,3 մլն մարդ։ Երկրի Ներքին գործերի նախարարությունը ցուցարարների թվաքանակը գնահատել է 782 հազար։ Մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Լիոնում և Նանտում ցույցերն ուղեկցվել են անկարգություններով և ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն կարգելի ցույցերին զինվորական համազգեստով մասնակցելը

Պաշտպանության նախարարությունը առաջարկում է մի շարք արգելքներ  սահմանել զինծառայողների համար։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։  «Ըստ նախագծի,  զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաև ծառայության կրման ցանկացած վայրում սմարտֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքը, բացառությամբ պետական լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերի, զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով հավաքների ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների

Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ հինգշաբթի օրը դուրս են եկել Փարիզի և ֆրանսիական այլ քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի՝ վիրավորվել է 149 ոստիկան և ժանդարմ, 172 մարդ ձերբակալվել է: Վիրավորվել են նաև տասնյակ ցուցարարներ, այդ թվում՝ Նորմանդիայում մի կին զրկվել է բութ ...

Կարդալ ավելին »
ajax-loader