Tag Archives: թմրամիջոց

ԱԱԾ-ն կանխել է Իրանից Հայաստան թմրամիջոցների տեղափոխումը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է Իրանից Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք բացահայտելու ու կանխելու մասին։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք ...

Կարդալ ավելին »

Առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ․ ՊԵԿ

 Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում): Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն։ «Հատկանշական է, որ հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն ցուցանիշն է: 2023 թվականին, ընդհանուր ...

Կարդալ ավելին »

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել են երևանցի երիտասարդներ

Կապանի Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում hունվարի 11-ին ժամը 16.50-ին մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Երևանցի 28 և 29 տարեկան երիտասարդներ։  Այդ մասին հայտնում եմ ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ վերոնշյալ երիտասարդներն իրենց «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության Կապանի բաժին: Մեքենայի սրահում հայտնաբերված պոլիէթիլենային երեք փաթեթում կային 11 կգ 840 գրամ տարբեր տեսակի ...

Կարդալ ավելին »

Ամուսիններն առցանց մեծ ծավալի թմրամիջոց են վաճառել, նրանց մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին և 264-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող՝ 1989թ․ծնված Մ․ Ս․-ի և 1997թ․ ծնված Ա․ Հ․-ի նկատմամբ։ ...

Կարդալ ավելին »

Իրանի քաղաքացին ՀՀ է տեղափոխել 10 կգ-ից ավելի «մեթամֆետամին» թմրամիջոց՝ Չինաստանի քաղաքացուն փոխանցելու նպատակով. ՊԵԿ

Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները՝  համատեղ իրականացված մաքսային հսկողության ընթացքում, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած  ԻԻՀ  քաղաքացի Ղ.Ա.-ի կողմից շահագործվող ավտոբուսը: ՊԵԿ-ից հայտնում են, որ զննության արդյունքում հայտնաբերվել է շագանակագույն կաշվե պայուսակ, որի կողային պատերը լցված են եղել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով: Նշված դեպքով, ՊԵԿ մաքսանենգության դեմ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ից ներմուծած միջազգային սուրհանդակային առաքանիներում հայտնաբերվել են թմրամիջոցներ. ՊԵԿ

ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մեջ հայտնաբերվել է 5  ապակե տարա՝ ընդհանուր 1085 գրամ քաշով, որոնք լցված են եղել  «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցով: Ակդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ հիշյալ մաքսանենգության դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, փոստային փոխադրումներ իրականացնող ընկերության գրասենյակի շրջակայքից՝ առաքանին ստանալուց հետո, ձերբակալել են ՀՀ քաղաքացու: Մաքսանենգության դեմ պայքարի ...

Կարդալ ավելին »

Մոտ 12 կգ թմրամիջոց են Իրանից բերել Հայաստան. ԱԱԾ–ն բերման է ենթարկել 2 քաղաքացու

Բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և  Գ.Ա-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հոկտեմբերի  27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Խոշոր չափերի թմրամիջոց են շրջանառել և ապօրինի զենք պահել, կա 8 մեղադրյալ. ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և ապօրինի զենք պահելուն վերաբերող՝ 8 մեղադրյալի մասով քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով հանցավոր կազմակերպություն ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է «Տելեգրամով» թմրամիջոցների ապօրինի իրացման արդյունքում փողերի լվացման 2 դեպք

Երևան քաղաքի բնակիչ Ի.Մ.-ն 2019-2020 թվականներին, Խ.Ֆ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ: Այդ հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ 2020 թվականի գարնանից, Ի.Մ.-ն «Telegram» հավելվածում ստեղծել և կառավարել է «Tam Vegal», «Tam Vegal_EVN» և «Tam VegalShop_EVN» առցանց խանութ-հարթակները, դրանցում որպես վճարային գործիք՝ տեղադրել է այլ ...

Կարդալ ավելին »

Սոցցանցում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հարթակների գովազդի վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, գովազդելու եղանակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել են թմրամիջոցների ապօրինի իրացման և գովազդի մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցագործությունն առերևույթ կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի 20 և 24-ամյա բնակիչներ: Մասնավորապես՝ 24-ամյա երիտասարդն իր կողմից շահագործվող հեռախոսահամարի ...

Կարդալ ավելին »
ajax-loader