Առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ․ ՊԵԿ

 Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում): Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն։

421865301_789616309874064_5038389648933228575_n.jpg (60 KB)

«Հատկանշական է, որ հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն ցուցանիշն է: 2023 թվականին, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և արձանագրվել է  թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք»,- ասված է հաղորդագրության մեջ:

421848800_789616363207392_6275734143136247198_n.jpg (98 KB)

Առավել շրջանառվողթմրամիջոցների բացահայտումներն ըստ տարիների

Թմրամիջոցի տեսակը2021 թվական2022 թվական2023 թվական
քանակը / կգքանակը / կգքանակը / կգ
Մարիխուանա0.8610.613.00211
Մեթամֆետամին1.387.312.49
Հաշիշ0.3302.21
Ֆենտանիլ0080 հաբ
Կոկաին2.740.0781.223
ajax-loader