Tag Archives: թմրամիջոց

Կանխվել է մաքսանենգ ճանապարհով խոշոր չափերի թմրամիջոցներ և զենք տեղափոխելու դեպք (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։ Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի ...

Կարդալ ավելին »

Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց է տեղափոխվել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. հինգ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա, պարզվել է դրանում ներգրավված մասնակիցներից 6-ի ինքնությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2023 թ. ապրիլի 5-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացվել Երևան քաղաքի 24-ամյա մի բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ...

Կարդալ ավելին »

Թարմացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը

 Հայաստանը թարմացնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին: «Թմրամոլությունն ու ընդհանրապես կախվածությունների հետ կապված խնդիրն իսկապես աշխարհի բոլոր երկրների օրակարգում ավելի ու ավելի լուրջ տեղ է ...

Կարդալ ավելին »

Արարատի մարզային վարչության օպերլիազորները ծեծել են քննիչին, նրանցից մեկը նաև թմրամիջոց է իրացրել

Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազորներ Վ.Ս.-ն և Ս.Ք.-ն, հանցավոր համաձայնության գալով, 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ծեծի են ենթարկել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ն.Բ.-ին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Ինչպես տեղեկանում ենքՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված վարույթով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ օպերլիազոր Վ.Ս.-ն զբաղվել է թմրամիջոցի ապօրինի իրացմամբ. իր ...

Կարդալ ավելին »

Ձեռնարկատիրական տարածքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ և հրազեն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մարտի 21-ին խուզարկություն են կատարել Երևանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, խուզարկությանը, բացի ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներից. մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողները։ Հայտնաբերվել են ...

Կարդալ ավելին »
ajax-loader