Իսրայելի զինված ուժերը վաղ առավոտյան օդային և հրետանային ինտենսիվ հարվածներ են հասցրել հյուսիսային Գազային, իսկ իսրայելական զորքերը, տանկեր գործի դնելով, սեղմել են օղակը դեպի Գազայի հատված։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում շարունակել է ընդլայնել իր ցամաքային գործողությունը և ավելի քան 600 ռազմական թիրախ է խոցել Գազայի հատվածում, որտեղ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Գազա
Իսրայելի բանակը մեկ օրում ՀԱՄԱՍ-ի 250 օբյեկտների է հարվածել Գազայի հատվածում
Իսրայելացի զինվորականները մեկ օրում Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման 250 օբյեկտների։ Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Անցած օրն Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 250 թիրախների»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, իսրայելական ռազմածովային ստորաբաժանումները հարված են հասցրել Գազայի հատվածի հարավային մասի Խան Յունիս քաղաքում ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակման կայանքին:
Կարդալ ավելին »Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը
Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 5 հազարը, վիրավորվել է ավելի քան 15 հազար մարդ։ Տվյալները տրամադրել է պատեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայում ագրեսիայի սկզբից ի վեր սպանվածների թիվը հասել է 5 087-ի, այդ թվում՝ 2 055 երեխա, 1 119 կին և 217 տարեց մարդ, վիրավորվել է 15 273 քաղաքացի»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Սև գրություններ՝ երեխաների դիակների վրա. ինչպես են Գազայում զոհվում երեխաները
Երեք երեխաների մարմիններ գտնվում են մի շինության ներսում, որը նման է հիվանդանոցի դիահերձարանի Գազայի հատվածում, երեխաներից մեկի մաշկին սեւ թանաքով գրություն կա։ «Արդեն մի քանի դեպք է, երբ ծնողները գրում են իրենց երեխաների անունները նրանց ոտքերին եւ փորին»,- CNN-ին պատմել է դոկտոր Աբդուլ Ռահման Ալ Մասրին, որը ղեկավարում է Ալ-Աքսայի Տառապյալների հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքը։ Ծնողներն անհանգստանում են, որ «ինչ ասես ...
Կարդալ ավելին »ՀԱՄԱՍ-ի ղեկավարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են Գազայում տիրող վիճակը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը։ Այդ մասին ասված է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները և այն մեթոդները, որոնց միջոցով հնարավոր է դադարեցնել զինված հակամարտությունը։
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել դեպի Գազայի հատված հումանիտար մատակարարումներ սկսելու շուրջ
ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել Գազա հումանիտար օգնության մատակարարման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Գազայի և Եգիպտոսի սահմանային «Ռաֆահ» անցակետով շուրջ 20 բեռնատար կմտնի Գազայի հատված։ Համաձայնությունը ձեռք է բերվել Եգիպտոսի նախագահի Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի հետ Ջո Բայդենի զրույցից հետո։ Իսրայել այցից հետո Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում լրագրողների հետ զրույցում Ջո Բայդենը նշել է, որ ...
Կարդալ ավելին »Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել Գազայի հիվանդանոցի հրթիռակոծության զոհերի հիշատակին
Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել հոկտեմբերի 17-ին Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հարյուրավոր զոհերի հիշատակին։ SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ պետության բոլոր դրոշները կիջեցվեն Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաև արտերկրում երկրի բոլոր դեսպանատների և դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա։ Egypt Today պարբերականն, իր հերթին, հայտնում է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին երկրում եռօրյա համազգային սուգ է հայտարարել՝ ...
Կարդալ ավելին »Այս հանցագործությունն անպատիժ չի մնա․ Իրանը սպառնացել է Իսրայելին Գազայի հիվանդանոցում պայթյունից հետո
Իրանի կառավարությունն Իսրայելին մեղադրել է Գազայի հիվանդանոցին հարված հասցնելու մեջ՝ նշելով, որ այդ հարձակմամբ Իսրայելն արագացրեց իր կործանումը։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ «Այս հարձակմամբ (խմբ․՝ Իսրայելի) վարչակարգն արագացրեց իր սեփական կործանումը պաղեստինցիների և տարածաշրջանի մուսուլմանների ձեռքերով․․․ Այս հանցագործությունը, միանշանակ, անպատասխան չի մնա, և եվրոպական երկրների ղեկավարներն ու ԱՄՆ-ն մեղսակից են վարչակարգի պատերազմական հանցագործություններին», – գրված է Իրանի կառավարության հայտարարությունում։ ...
Կարդալ ավելին »Պաղեստինը հայտնել է, որ Գազայում հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 3300-ը
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը վերջին հակամարտության ընթացքում հասել է 3300-ի։ Այդ մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ ալ-Քայլան։ «Գազայի դեմ իսրայելական ագրեսիայի հետևանքով կա ավելի քան 3300 զոհ։ Գազայի հատվածում կա դեղորայքի խիստ պակաս․․․ Ջրանջատումները և կոյուղու համակարգի վիճակի վատթարացումը մեծացնում են վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգը», – ասված է Առողջապահության նախարարության Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի հարձակման ...
Կարդալ ավելին »Աշխարհի տարբեր ղեկավարներ դատապարտել են Գազայի հիվանդանոցի պայթյունը, Իրանը սուգ է հայտարարել
Աշխարհի տարբեր երկրներից արձագանքել են Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել, և որի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր ազգային անվտանգության թիմին հրահանգել է շարունակել տեղեկատվության հավաքումը՝ պարզելու, թե «կոնկրետ ինչ է տեղի ունեցել»։ «Միացյալ Նահանգները միանշանակ հանդես է գալիս հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց ...
Կարդալ ավելին »