Tag Archives: Գազա

ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել դեպի Գազայի հատված հումանիտար մատակարարումներ սկսելու շուրջ

ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել Գազա հումանիտար օգնության մատակարարման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Գազայի և Եգիպտոսի սահմանային «Ռաֆահ» անցակետով շուրջ 20 բեռնատար կմտնի Գազայի հատված։ Համաձայնությունը ձեռք է բերվել Եգիպտոսի նախագահի Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի հետ Ջո Բայդենի զրույցից հետո։ Իսրայել այցից հետո Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում լրագրողների հետ զրույցում Ջո Բայդենը նշել է, որ ...

Կարդալ ավելին »

Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել Գազայի հիվանդանոցի հրթիռակոծության զոհերի հիշատակին

Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել հոկտեմբերի 17-ին Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հարյուրավոր զոհերի հիշատակին։ SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ պետության բոլոր դրոշները կիջեցվեն Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաև արտերկրում երկրի բոլոր դեսպանատների և դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա։ Egypt Today պարբերականն, իր հերթին, հայտնում է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին երկրում եռօրյա համազգային սուգ է հայտարարել՝ ...

Կարդալ ավելին »

Այս հանցագործությունն անպատիժ չի մնա․ Իրանը սպառնացել է Իսրայելին Գազայի հիվանդանոցում պայթյունից հետո

Իրանի կառավարությունն Իսրայելին մեղադրել է Գազայի հիվանդանոցին հարված հասցնելու մեջ՝ նշելով, որ այդ հարձակմամբ Իսրայելն արագացրեց իր կործանումը։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ «Այս հարձակմամբ (խմբ․՝ Իսրայելի) վարչակարգն արագացրեց իր սեփական կործանումը պաղեստինցիների և տարածաշրջանի մուսուլմանների ձեռքերով․․․ Այս հանցագործությունը, միանշանակ, անպատասխան չի մնա, և եվրոպական երկրների ղեկավարներն ու ԱՄՆ-ն մեղսակից են վարչակարգի պատերազմական հանցագործություններին», – գրված է Իրանի կառավարության հայտարարությունում։ ...

Կարդալ ավելին »

Պաղեստինը հայտնել է, որ Գազայում հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 3300-ը

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը վերջին հակամարտության ընթացքում հասել է 3300-ի։ Այդ մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ ալ-Քայլան։ «Գազայի դեմ իսրայելական ագրեսիայի հետևանքով կա ավելի քան 3300 զոհ։ Գազայի հատվածում կա դեղորայքի խիստ պակաս․․․ Ջրանջատումները և կոյուղու համակարգի վիճակի վատթարացումը մեծացնում են վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգը», – ասված է Առողջապահության նախարարության Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի հարձակման ...

Կարդալ ավելին »

Աշխարհի տարբեր ղեկավարներ դատապարտել են Գազայի հիվանդանոցի պայթյունը, Իրանը սուգ է հայտարարել

Աշխարհի տարբեր երկրներից արձագանքել են Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել, և որի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր ազգային անվտանգության թիմին հրահանգել է շարունակել տեղեկատվության հավաքումը՝ պարզելու, թե «կոնկրետ ինչ է տեղի ունեցել»։ «Միացյալ Նահանգները միանշանակ հանդես է գալիս հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց ...

Կարդալ ավելին »

Իրանը միջնորդների միջոցով Իսրայելին զգուշացրել Է ձեռնպահ մնալ Գազային հարվածները շարունակելուց

Իրանը Իսրայելի դաշնակիցների միջոցով զգուշացրել է Թել Ավիվին, որ եթե չդադարեցնի հարվածները Գազայի հատվածին, «վաղը ուշ կլինի»: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:«Մենք տեղեկացրել ենք սիոնիստական կազմավորմանը (նկատի ունի Իսրայելը -ծանոթ. ՏԱՍՍ) իր դաշնակիցների միջոցով, որ եթե Գազայի հատվածում նրա հանցագործությունները չդադարեն, վաղը ուշ կլինի»,- հայտարերել է Աբդոլլահիանն Al Jazeera-ին։Ինչպես նշել ...

Կարդալ ավելին »
ajax-loader