Իրանը մտադիր չէ պատասխանել անօդաչուների արձակմանը Իրանի Սպահանի նահանգի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավիին։ «Ուրբաթ օրն իրանցի զինվորականները հստակ ընդգծել են, որ չեն պատասխանի անօդաչուներով հասցված հարվածին, որը, ինչպես պնդվում է, իրականացվել է Իսրայելի կողմից և վնաս չի պատճառել», – EFE-ին Մուսավիի մեկնաբանությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս»-ը: «Մեր զգոնության շնորհիվ հարվածները ...
Կարդալ ավելին »Tag Archives: Իրան
Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնում են Իսրայելի հարձակման մասին
Իրանի տարածքում վաղ առավոտյան պայթյուններ են լսվել։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը CNN-ին հայտնել է, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին։ ԱՄՆ բարձրաստիճան աղբյուրը CNN-ին նաև հայտնել է, որ Իսրայելը Վաշինգտոնին տեղեկացրել է` առաջիկա օրերին պատրաստվում է պատասխան հարված հասցնել Իրանին, սակայն ԱՄՆ-ն չի աջակցել դրան։ Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ առավոտյան մոտավորապես ժամը 4:00-ին Սպահանի նահանգի հյուսիսային և արևելյան հատվածներում ...
Կարդալ ավելին »Իրանը խոստացել է իսրայելական նոր հարձակմանը պատասխանել վայրկյանների ընթացքում
Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի, եթե Իսրայելը փորձի հարձակվել հանրապետության վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։ «Եթե [Իսրայելը] փորձի դիպչել իրանական հողին, ապա, միանշանակ, նախորդի համեմատ շատ ավելի ուժեղ հարված կստանա։ Եթե [Իսրայելը] ևս մեկ սխալ թույլ տա, պատասխանը կլինի ուժեղ և անհապաղ և կչափվի ոչ թե օրերով կամ ժամերով, այլ վայրկյաններով»,- նրա խոսքն է մեջբերում IRNA ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն և Իրանը քննարկել են համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորությունը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության ոլորտում ...
Կարդալ ավելին »Իսրայելը դադարեցրել է 28 դեսպանությունների աշխատանքն Իրանի սպառնալիքների պատճառով
Իսրայելի իշխանությունները դադարեցրել են 28 դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքն ամբողջ աշխարհում Իրանի կողմից սպառնալիքի պատճառով։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Նշվում է, որ ըստ Sky News Arabia հեռուստաալիքի՝ «28 դիվանագիտական ներկայացուցչություններ փակված են Դամասկոսում իր հյուպատոսության հարվածին պատասխանելու՝ Իրանի սպառնալիքից հետո»։ Ապրիլի 4-ին Kan ռադիոկայանը հաղորդել էր, որ Դամասկոսում Իսրայելին վերագրվող հարձակմանն Իրանի հնարավոր պատասխանին «աննախադեպ պատրաստվածության» շրջանակներում Իսրայելի արտգործնախարարությունն, ուժայինների ...
Կարդալ ավելին »Հայաստանը շարունակելու է զարգացնել Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները․ Արմեն Գրիգորյան
Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները չի փոխկապակցում այլ երկրների հետ հարաբերություններին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների և դրանց վրա Արևմուտքի հետ հարաբերությունների հետ սերտացման հնարավոր ազդեցության մասին հարցին։ «Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից մեկը երկրի տարածքային ամբողջականությունն է, որի հետ կապված Իրանի հետ կա շատ բարձր մակարդակի փոխըմբռնում։ Մենք շատ բարձր ...
Կարդալ ավելին »Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
Հայաստանը իրանցի 8 բանտարկյալի արտահանձնել է Իրանին։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ իրանցի բանտարկյալները կշարունակեն իրենց պատիժը կրել Իրանում։ Իրանցի ևս մեկ բանտարկյալի էլ արտահանձնել է Ճապոնիան։ «Արտահանձնման գործընթացն իրականացվել է արդարադատության նախարարության և արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում՝ Երևանի և Տոկիոյի հետ պայմանավորվածություններին համապատասխան»,-հայտնել է Իրանի արդարադատության նախարարի մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ ...
Կարդալ ավելին »Սյունիքի մարզպետը ընդունել է Իրանից ժամանած 16 ընկերությունների ներկայացուցիչների
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած՝ առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցում էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ Ռոբերտ Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշել է, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․ «Վստահ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ հանձնակատարը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ հանդիպմանն անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային մշակումների առնչությամբ
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Աբրամ Փեյլին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին քննարկել են Թեհրանի միջուկային մշակումները։ Վիեննայում Փեյլիի ու Գրոսիի հանդիպման մասին մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք նախկինի նման լրջորեն անհանգստացած ենք Իրանի միջուկային ծրագրի շարունակական ընդլայնմամբ այնպիսի ձևերով, որոնք չունեն վստահելի քաղաքացիական ուղղվածություն, ներառյալ՝ բարձր հարստացված ուրանի շարունակվող ...
Կարդալ ավելին »Նախատեսվում է ԵԱՏՄ առևտրային տներ հիմնել Իրանում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւն անհրաժեշտ է համարում «մշակել Իրանում եւ այլ հեռանկարային գործընկեր երկրների շուկաներում ԵԱՏՄ առեւտրային տներ ստեղծելու նախաձեռնությունը»։ Նախարարը հիշեցրել է, որ 2023 թվականի վերջին Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման արդյունքում այս երկրի շուկա մուտք գործելու բացառիկ պայմաններ են ստեղծվել։ «Ժամանակավոր պայմանագրի գործողության ընթացքում մենք արդեն իսկ կրկնապատկել էինք առեւտուրը։ Ակնկալում ենք, որ մշտական ...
Կարդալ ավելին »