Հայկական բիզնեսը պարզեցված մուտք կունենա իրանական նավահանգիստների միջոցով դեպի արաբական հարուստ երկրների շուկաներ, ինչպես նաև 1,5 միլիարդանոց Հնդկաստան։ Իրանական կողմը պատրաստակամությունն է հայտնել հայկական ընկերություններին իր նավահանգիստներում հասանելիություն և բարենպաստ պայմաններ ապահովելու համար։ Հարցերի շուրջ կողմերը պատրաստվում են ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որից հետո Իրանը առաջարկներ կներկայացնի նավահանգիստների շահագործման պայմանների վերաբերյալ։ Դրանից հետո գործնական քննարկումներ կսկսվեն, թե որ նավահանգիստներից կարելի է ...
Կարդալ ավելին »Tag Archives: Իրան
Հայաստանն Իրանում կայանալիք Eurasian Expo-ին կունենա իր տաղավարը
Դեկտեմբերի 4-7-ը ԻԻՀ Թեհրան միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի կունենա «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը (Eurasian Expo), որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցում են ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական ընկերություններ։ Ցուցահանդեսին նախատեսվում է Հայաստանի մասնակցությունը միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Հիմնական ոլորտներն են՝ քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն և պարենամթերք, ...
Կարդալ ավելին »Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու և Հնդկաստան մուտք գործելու համար
Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու համար, քանի որ ձգտում է մուտք գործել Հնդկաստան և ասիական այլ երկրներ: Այդ մասին The Economic Times պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Պարբերականը, մասնավորապես, գրում է, որ Հայաստանը հույս ունի շուտափույթ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) և Չաբահար նավահանգստի միջև կապ կհաստատվի անխափան հաղորդակցություն ապահովելու համար: «Հայաստանի պատվիրակությունը վերջերս Մումբայում ...
Կարդալ ավելին »Մոտ 12 կգ թմրամիջոց են Իրանից բերել Հայաստան. ԱԱԾ–ն բերման է ենթարկել 2 քաղաքացու
Բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և Գ.Ա-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հոկտեմբերի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Իրանն աշխատուժի փոխանակման հուշագիր կստորագրեն
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից 31-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում է՝ երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ծավալելու նպատակով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և ...
Կարդալ ավելին »Իրանը հայտարարել է, որ հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը Մերձավոր Արևելքում
Թեհրանը հանդես է գալիս Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության օգտին: Հոկտեմբերի 24-ին այս հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մեր հանձնառությունը տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը մնում է անփոփոխ»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքին նվիրված դռնբաց քննարկումների ժամանակ: Դիվանագետը համոզված է, որ ԱՄՆ-ն է սրում հակամարտությունը՝ բացահայտորեն աջակցելով ...
Կարդալ ավելին »Մեր և Հայաստանի միջև նոր կամուրջ կստեղծվի. Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար
Իրանը և Հայաստանը նոր սահմանային կամուրջ ստեղծելու վերաբերյալ քննարկում են անցկացրել։ Այդ մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խոսքով` ներկա հայ–իրանական սահմանի կամուրջը բավական չէ այդ մեծ ծավալի արտաշրջանառության համար։ «Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կամրջի կառուցման հետ կապված աշխատանքային խումբ ձևավորենք և ...
Կարդալ ավելին »ՀԱՄԱՍ-ի ղեկավարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են Գազայում տիրող վիճակը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը։ Այդ մասին ասված է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները և այն մեթոդները, որոնց միջոցով հնարավոր է դադարեցնել զինված հակամարտությունը։
Կարդալ ավելին »Իրանը ՀՀ-ի հետ առևտրում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, ՌԴ-ի հետ կզրոյացնի մաքսատուրքերը
Մոտ ժամանակներս Իրանը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնություններում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, իսկ մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար, հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ռուս-իրանական համատեղ առևտրական պալատի մասնակից Կամբիզ Միրկազեմին: Այդ մասին, ինչպես հաղորդում է հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRNA-ն: Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2024 թվականի մարտին հանել երկու երկրներից ապրանքների ...
Կարդալ ավելին »ՄԱԿ-ն Իրանի տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանել է պատժամիջոցների ցուցակից
ՄԱԿ-ի քարտուղարությունը պատժամիջոցների ցուցակից հանել է Իրանի հետ կապված 61 իրավաբանական և 23 ֆիզիկական անձանց, որոնք այնտեղ ընդգրկվել էին ութ տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231-րդ բանաձևի ընդունումից հետո։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:Բանաձևի դրույթների համաձայն, որը կանոնակարգում է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որոշ սահմանափակող միջոցների գործողությունը, այդ թվում՝ հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում, ավարտվում է բանաձևի ընդունման ...
Կարդալ ավելին »