Tag Archives: բռնի տեղահանված

ԱՍՀ նախարարությունը կկազմակերպի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին միջոցների տրամադրումը. գործում է թեժ գիծ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների կարիք, այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն, կարող են զանգահարել 114 թեժ գիծ: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը՝ մանրամասնելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկազմակերպի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ Ավելի վաղ հայտարարվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ավելի քան 800 կամավոր է հերթագրվել 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած կամավորների հավաքագրման հարթակում գրանցվել է ավելի քան 800 քաղաքացի: Այդ մասին սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Գործարկել ենք հարթակ, որտեղ մեր քաղաքացիները, որոնք ցանկանում են ներառվել այս կամ այն աշխատանքում, կարող են հերթագրվել: Ունենք ավելի քան 800 հերթագրված: Շուտով պլանավորված աշխատանքները ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի

Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 70 հազար 500 բռնի տեղահանված անձ: Այդ մասին Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ նրանցից 50 հազար 866-ն արդեն հաշվառված է: Նրա խոսքով՝  ինտենսիվությունը չի նվազել և շարունակվում է ժամում մոտավորապես  1000 անձի սպասարկումը, ուղղորդումն ու հաշվառումը:

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում կեցության պայմաններ է տրամադրվել ԼՂ-ից բռնի տեղահանված 336 ընտանիքի

2023  թվականի սեպտեմբերի 28-ի  դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում կեցության պայմաններ է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 336 ընտանիքի։ Նրանք արդեն տեղավորվել են  հյուրանոցներում, հյուրատներում, մասնավոր  բնակարաններում, հյուրընկալող ընտանիքներում։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում ստեղծված հումանիտար կենտրոններում շարունակվում են համակարգված ու շուրջօրյա աշխատանքները՝ տեղահանված ընտանիքներին ընդունելու, հաշվառելու, ներուժը գույքագրելու, կեցության, սննդի, հագուստի, դեղորայքի և այլ ...

Կարդալ ավելին »

64 համայնքում 24-ժամյա հերթապահություն է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ընդունելու համար

ԼՂ-ից բռնի տեղահանված 10 հազար 967 քաղաքացի ժամը 8:00-ի դրությամբ ապահովվել է կացարանով: Այդ մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «ժամը 08։00-ի դրությամբ 10 հազար 967 քաղաքացի մարզպետարանների կողմից հաշվառվել և տեղակայվել է հիմնականում հյուրանոցներում, հյուրատներում կամ հարմարեցված այլ շենք-շինություններում: Գործընթացն անընդհատ շարունակելով՝ ՀՀ-ի 64 համայնքներում իրականացվում է 24-ժամյա հերթապահություն: Աշխատանքային խմբեր են ստեղծվել ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար դիտարկվում է սննդի քարտերի թողարկման հարցը. թոշակառուները կվճարվեն ՀՀ համակարգին համապատասխան

ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձանց համար կառավարությունը դիտարկում է սննդի քարտերի թողարկման հարցը: Այդ մասին սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բացի օթևանի տրամադրման ծրագրից՝ կառավարությունը դիտարկում է նաև սննդի քարտերի թողարկման հարցը: Մեր տրամադրած օթևաններում կտեսնենք, թե էլ ինչ լրացուցիչ անհրաժեշտություններ և կարիքներ կան և հաջորդ փուլում կփորձենք հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024-ի պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար 2024 թվականին ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի:  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար 2024 թվականին ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի: Այդ մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը: «Մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի միջավայրում, երբ ունենք տասնյակ հազարավոր բռնի տեղահանված փախստականներ, ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ աշխատակազմը Գորիսում և Վայքում հավաքագրում է բռնի տեղահանվածների բարձրացրած խնդիրները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբերը շարունակում են աշխատանքը Գորիսի և Վայքի հաշվառման կենտրոններում։ Ինչպես տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, պաշտպանի ներկայացուցիչները տեղում իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։ Ուսումնասիրվում են կացարանով ապահովման, հաշվառման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը հասել է 68386-ի

 Ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 68386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- ի հավելումն տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Կարդալ ավելին »

Փաստաթղթային որևէ խոչընդոտ չի լինի ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին դպրոց ընդունելու հարցում․ ԿԳՄՍ նախարար

Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացի դիմել է դպրոց՝ երեխայի ուսումը կազմակերպելու հարցով։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Իհարկե հասկանում ենք, որ այս պահին առաջնահերթ են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովման ծրագրերը, սակայն կրթության իրավունքը նույնպես առաջնային է, և պետք է առանց ժամանակ կորցնելու նաև իրականացնենք ...

Կարդալ ավելին »
ajax-loader