Կառավարությունը առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր ունենալու պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ Նրա խոսքով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ավագ և միջին բուժաշխատողները ներկա իրավակարգավորումներով պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր, որն աշխատանքի ...
Կարդալ ավելին »Tag Archives: բռնի տեղահանված
Արցախից բռնի տեղահանվածների համար նոյեմբերի 15-ից սահմանվում է ԱՊՊԱ վճարի 50% զեղչ
Արցախից ՀՀ տարածք մուտք գործած ավտոտրանսպորտային միջոցների հատուկ ապահովագրավճարներ են սահմանվել: Այդ մասին ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հաղորդագրությունում: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 31-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի նոյեմբերի 15-ին։ Հաշվի առնելով Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանման արդյունքում ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային ծախսերը հոգալու համար կտրամադրվի 50 հազարական դրամ
Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և աջակցության տրամադրման կարգը։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50000 դրամ։ «Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ ...
Կարդալ ավելին »«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը
«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն է, որը Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հարկի տակ մեկտեղելու է հարյուրավոր գիտնականների, հետազոտողների, տեսաբանների և գործարարների ամբողջ աշխարհից: ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած այս համաժողովն առաջին անգամ անցկացվեց 2022 թվականին և ամենամյա բնույթ է կրելու: Նախորդ տարում միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին ականավոր գիտնականներ՝ նոբելյան մրցանակակիր Արտեմ ...
Կարդալ ավելին »Բյուջեի նախագծում կներառվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների և նպաստների գծով ծախսերը
Հայաստանի Հանրապետության 2024թ պետական բյուջեի նախագծում կներառվեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թոշակների և նպաստների գծով ծախսերը, ինչը կենսաթոշակային ծախսերը կավելացնի մոտ 30 մլրդ դրամով: Այդ մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների հետ ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը ՀՀ-ում իրացնելու համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը Հայաստանի Հանրապետությունում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման (օրինակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, ստաժի հաշվարկման և այլն) ընթացակարգերը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև համապատասխան տեղեկատվական բազաները ձևավորելը և վարելն ապահովող ծրագրային համակարգերում: Մասնավորապես՝ ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված և փախստականի կարգավիճակ ստացած անձինք կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, Հայաստանի քաղաքացիություն ստանալու իրենց դիմումները կարող են ներկայացնել Երևանում՝ Զաքյան 3, 118/1 հասցեում, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։ Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է. – դիմում-հարցաթերթ,– ծննդյան վկայական /եթե ...
Կարդալ ավելին »Ոստիկանությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հորդորում է կամավոր հանձնել իրենց մոտ ապօրինի պահվող զենքն ու ռազմամթերքը
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը ներկայացնել ոստիկանություն։ Այդ մասին ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՆԳՆ ոստիկանություն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառությունը ներառում է զենքի պահպանումը, հաշվառումը, կրումը, տեղափոխումը (փոխադրումը), օգտագործումը և այլն: Հաշվի առնելով զենքի շրջանառության ...
Կարդալ ավելին »Սլովենիան 120 հազար եվրո է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնելու համար
Սլովենիան հայտարարել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնելու համար 120 հազար եվրո հատկացնելու մասին։ Այդ մասին գրառում է արվել Սլովենիայի արտաքին գործերի նախարարության X-ի էջում։ «Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք աջակցում ենք փախստականներին Լեռնային Ղարաբաղից։ Հայաստանն աջակցել էր Սլովենիային անցած տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, և այժմ Սլովենիան իր երախտագիտությունն է հայտնում նրանց ԿԽՄԿ-ի միջոցով 120 հազար եվրո ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար 54 մլրդ դրամի հատկացում է արել
Հայաստանի կառավարությունը շուրջ 54 մլրդ դրամի հատկացում է արել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, այս պահի դրությամբ այս գումարից ծախսվել է 16 մլրդ դրամը: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: Վարչապետը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերի մի մասը որոշակի արտահայտություն կգտնի նաև ...
Կարդալ ավելին »