Tag Archives: արցախցի

Պետությունը 97 մլն դրամ հատկացրեց արցախցի դպրոցականների դասագրքերի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց 97 մլն դրամ հատկացնել՝ ամբողջությամբ փոխհատուցելու ԼՂ-ից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»-ը դպրոցներից հավաքագրել և նախարարություն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված 2023-2024 ուսումնական տարում սովորողների դասագրքերի ներդրումային գումարների  վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի հավաքագրվել է 10 360 սովորող, ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է արցախցիներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչության հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Ողջունելով արցախցիներին ու մյուս մասնակիցներին՝ Կարեն ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից տեղահանվածներին աջակցելու նպատակով

2024թ. փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: ԵՄ հայաստանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ: Եվրոպական միությունը հայտարարել է լրացուցիչ 5,5 մլն եվրո մարդասիրական ...

Կարդալ ավելին »

Ճամբարակում և Սևանում ապաստանած արցախցիներին տրամադրվել է հերթական աջակցությունը

«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն, ԱՄՆ-ում գործող «Սփիրիթ օֆ Ամերիկա» կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքներում ապաստանած  200-ից ավելի բազմանդամ ընտանիքներին տրամադրել է կենցաղային պարագաներ, սնունդ, երեխաների համար գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ, ինչպես նաև՝ վառելափայտ:Ինչպես տեղեկացանք Սևանի և Ճամբարակի համայնքապետարաններից՝ Ճամբարակում 120, իսկ Սևանում 80 ընտանիքներ ապահովվել են կենցաղային ...

Կարդալ ավելին »

«Ցե Կվադրատ Ամպեգայի» կրթաթոշակ՝ արցախցի աշակերտներին

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների դպրոցահասակ երեխաները հնարավորություն ունեն օգտվելու «Ցե Կվադրատ Ամպեգայի» կրթաթոշակից։ 2024թ-ին ավագ դպրոց դիմող արցախցի աշակերտների համար ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության համաձայն՝ այն տեղահանված աշակերտները, որոնք կընդունվեն Հայաստանում A-դասի կամ համարժեք ավագ դպրոցի ծրագիր, կարող են դիմել «Ցե Կվադրատ Ամպեգայի» կրթաթոշակին, որի ընդհանուր գումարը կկազմի 100 մլն ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր աշակերտին հասանելի կլինի մինչև 5 միլիոն ՀՀ ...

Կարդալ ավելին »

Մոտ 300 արցախցի ՏՏ ոլորտում սովորելու հնարավորություն կունենա

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան կազմակերպությունները տեխնոլոգիական կրթության տրամադրող Armenian Code Academy (ACA) կենտրոնի նախաձեռնությամբ «Tech for Artsakh» նախաձեռնության շրջանակում մեկնարկում են դասընթացներ ԼՂ-ից  բռնի տեղահանված մի խումբ երիտասարդների համար:   Դասընթացները տևելու են 3-4 ամիս, յուրաքանչյուրի համար անհատական կրթաթոշակ է սահմանվելու: Ծրագիրը մեկնարկելուն պես շուրջ 300 արցախցի երիտասարդներ հնարավորություն կունենան սկսել իրենց կրթական ուղին տեխնոլոգիական ոլորտում:  Armenian Code Academy ընկերության ...

Կարդալ ավելին »

Երևանում ծնվել է 59 արցախցի երեխա

Նախորդ շաբաթվա ընթացքում շտապօգնության ծառայության կողմից արձանագրվել է 128 վթար-վրաերթ, տուժել է 147 քաղաքացի, կա երկու մահ:  Այդ մասին հաըտնել է Երեւանի քաղաքապետարանը՝ հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: «Երեւանում գրանցվել է 492 մահ, եւ ունենք 1607 ծնունդ՝ 835 տղա եւ 772 աղջիկ: Բնկչության աճը կազմում է 1 տոկոս: Ռեկորդային թվով ունենք մեկական 8-րդ եւ 9-րդ երեխա ընտանիքներում ծնված, 3-ական եւ 5-ական ...

Կարդալ ավելին »

Ստեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար

Արցախից բռնի տեղահանված եւ աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, Հայաստանում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտել են, որ հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում եւ կառաջարկվի համապատասխան աշխատանք: «Այն գործատուները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ...

Կարդալ ավելին »

«Իտեքս» ընկերությունն արցախցիների համար 150 աշխատատեղ կբացի

Վանաձորում գործող հայ-իտալական «Իտեքս» ընկերությունը Արցախից բռնի տեղահանված կանանց եւ աղջիկների համար լրացուցիչ 150 աշխատատեղ կստեղծի։ Ընկերությունը հայտնել է, որ կապահովի անվճար ուսումնական գործընթաց, տրանսպորտ եւ սնունդ։ Մանրամասների համար զանգահարեք 041 31 29 29 կամ 060 50 29 29 հեռախոսահամարներով կամ մոտեցեք ք. Վանաձոր, Շիրակացի 17/5 հասցեով։ «Իտեքս» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի մայիսին։ Այն զբաղվում է իտալական հանրահայտ բրենդների ...

Կարդալ ավելին »

Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բոլոր նրանք, ովքեր Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղի իշխանություններն ընդունում և տեղավորում են Գորիսում: Այդ մասին տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև իրենց կարիքները գնահատվեն և դրա արդյունքում համապատասխան օժանդակություն ստանան: Նրանք, ...

Կարդալ ավելին »
ajax-loader