Ստեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար

Արցախից բռնի տեղահանված եւ աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, Հայաստանում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտել են, որ հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում եւ կառաջարկվի համապատասխան աշխատանք:

«Այն գործատուները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման նպատակով, կարող են ներկայացնել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքները տվյալ հարթակում կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ»,- ասված է հաղորդագրությունում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 հեռախոսահամարով:

ajax-loader