«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation) կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո Տավուշի մարզում կանցկացվի «Սոցիալական մեդիա մարքեթինգ» դասընթաց: Մասնակցել կարող են Տավուշի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր հետաքրքրված են սոցիալական մեդիա մարքեթինգով։ Հետաքրքրված անձինք պետք է մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը: Դասընթացի մեկնարկը կտրվի հուլիսի 24-ին: Դասընթացի շնորհիվ մասնակիցները կկարողանան ավելի արդյունավետ և արհեստավարժ կերպով ...
Կարդալ ավելին »Tag Archives: Տավուշ
ՀՀ նախագահն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 13-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Տավուշի մարզ: Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանն այցելել է Կողբ գյուղի արվեստի դպրոց, որը հիմնադրվել է 25 տարի առաջ Կարապետ Ղուլիջանյանի ջանքերով։ Կարապետ Ղուլիջանյանը նպատակ է ունեցել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, միավորել Նոյեմբերյանի տարածաշրջանի ...
Կարդալ ավելին »Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում կկառուցվի ևս 23 կրթական հաստատություն
Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում ևս կկառուցվի 23 կրթական հաստատություն, որն իրագործելու համար Կառավարությունն ավելի քան 224 միլիոն դրամ հատկացրեց։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ընդհանուր առմամբ, գումար կհատկացվի 23 հաստատության համար, որոնցից 9-ը կրթահամալիր են և 14-ը՝ դպրոց։ Ընդ որում, խնայելով ժամանակային և ֆինանսական ռեսուրսները՝ որոշվել է նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերել առկա ...
Կարդալ ավելին »Բերքաբերի մոտ 950 հա տարածք գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ․ Տավուշի մարզպետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում անկլավների հարցով նոր բան չկա, այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության անկլավներին վերաբերվող հարցին։ «Այդ հարցի մասին բազմիցս խոսվել է և վարչապետի կողմից, և մեր քաղաքական թիմի անդամների կողմից։ Բոլորս գիտենք, որևէ բան գաղտնիք չէ, ամեն ինչ ...
Կարդալ ավելին »Նորաբաց մարզակումբ և Հայփոստի բաժանմունք. «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նվերը` Ոսկեվանին
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքում «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախաձեռնությամբ բացվեց մարզակումբ և վերաբացվեց Հայփոստի բաժանմունքը: Ոսկեվանի ուժային մարզաձևերի ակումբ ստեղծելու գաղափարի իրականացմանն իրենց աջակցություն են ցուցաբերել Համբուրգից բարերար Սերժ Անգելյանը, օպերային երգիչ Արտակ Ստեփանյանը, Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան և «Դու Հայաստանին» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղի համար մարզադպրոցի բացումը կենսական նշանակություն ունի: ...
Կարդալ ավելին »Դենդրոպարկում ապօրինի ծառահատում է կատարվել
Ապօրինի ծառահատման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն իրացրել են ապրիլի 25-ին: Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը, ըստ օպերատիվ տեղեկատվության, ապրիլի 8-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Սորաններ կոչվող դենդրոպարկի 61-ամյա տնօրենը մի բանվորի հատել է տվել 35 սոճի, մինչդեռ ոստիկանները դենդրոպարկի տարածքում ապրիլի 25-ին հայտնաբերել են սոճու 2,2 մետր երկարության և տարբեր տրամագծերի 129 գերան: Ըստ աղբյուրի՝ դեպքի ...
Կարդալ ավելին »Սպասվում է անձրևոտ շաբաթ․ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հայաստանի տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 17-18-ին առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին տեղեկացնոuմ է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ «Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վրկ, 19-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով»,- ասվում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ