Tag Archives: Տավուշ

Շիրակի Բենիամին և Տավուշի Ակնաղբյուր գյուղերում փորձարկվելու են շչակներ

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Նույն օրը ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում,  Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում նույնպես անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական ...

Կարդալ ավելին »

Դժվարանցանելի ճանապարհներ՝ Տավուշի մարզում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տավուշի մարզում Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան, Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածում բուք է: Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը ...

Կարդալ ավելին »

Ավարտվել է Տավուշի Ակնաղբյուր ճանապարհի 2,85 կմ-ի հիմնանորոգումը

Ավարտվել է Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85 կմ ճանապարհահատվածի և դեպի Մատուռ տանող 0,246 կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Տավուշի մարզում գտնվող ճանապարհը ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգել է «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ն։ Տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն»,- նշված է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին »

Տավուշի մարզում 7-8 գյուղ ունենք, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ. Պապոյան

Հայաստանը երբեք ոչինչ Ադրբեջանին չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի՝ 1974-1975թթ. քարտեզներով, իսկ այդ քարտեզներով մենք Տավուշի մարզում 7-8 գյուղ ունենք, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Պապոյանի խոսքով՝ սահմանազատման տարբերակներից մեկը կարող է լինել ...

Կարդալ ավելին »

Տավուշի մարզի Կայանավան գյուղում մոտ 100 մ ձորը գլորված մեքենայի վարորդը մահացել է

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 4-ին, ժամը 23։30-ին ահազանգ է ստացել, որ Կայանավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Lexus» (վարորդ՝ Ա․ Դ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ...

Կարդալ ավելին »

Հարկադիր քարաթափում՝ Տավուշի մարզում

Հանրապետության ավտոճանապարհներին հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Աչաջուր գյուղից դեպի Մակարավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին՝ «Կապի ձոր» կոչվող հանդամասում, իրականացնում են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այդ մասին տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից:

Կարդալ ավելին »

«Վալլեքս գրուպը» երկրաբանական ուսումնասիրություն կանցկացնի Տավուշում

«Վալլեքս գրուպ» ընկերությունների խմբի անդամ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտում՝ օգտակար հանածոների արդյունահանման համար կանցկացնի երկրաբանական ուսումնասիրություն: Այդ նպատակով ընկերությունը հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը կկազմակերպի հանրային քննարկում։ Հանքային դաշտը գտնվում է Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում։ Համայնքապետարանը պաշտոնական կայքում հայտարարել է, որ քննարկման նպատակն է՝ բացահայտել հանրային կարծիքը թեմայի շուրջ, արձանագրել շահագրգիռ հանրության ...

Կարդալ ավելին »

Տավուշի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերդ քաղաքի 43-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Հոկտեմբերի 13-ին տղամարդը հայտնաբերվեց Թումանյան փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Տավուշի բաժին: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տանը զննություն կատարվեց: Հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակ և թղթե փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: ...

Կարդալ ավելին »

Վերապատրաստման դասընթացներ Իջևանում՝ առաջնային օղակի բուժաշխատողների համար

 ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի և «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնի համատեղ ջանքերով, Տավուշի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության աջակցությամբ, հուլիսի 20-ից երկօրյա դասընթացներ են մեկնարկել մարզկենտրոն Իջևանում։ Դասընթացներին մասնակցում են առաջնային օղակի բժիշկները՝ ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, վիրաբույժներ, մանկական վիրաբույժներ, օրթոպեդներ, նյարդաբաններ։ Դասընթացները նվիրված են մանկաբուժության առավել հանդիպող խնդիրներին ու ոլորտի նորարարական մոտեցումներին։ Նույն ծրագրի շրջանակներում առաջին ...

Կարդալ ավելին »

Տավուշի Կոթի գյուղը մանկական պուրակ կունենա

 Տավուշի մարզի Կոթի գյուղը շուտով մանկական պուրակ կունենա, և յուրաքանչյուր տարվա Վարդավառին նախորդող օրը կնշվի  որպես Կոթիի օր։  Մանկական պուրակի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է հուլիսի 22-ին: Մանկական այգին կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։ Միջոցառման սկզբում իրենց գեղեցիկ երաժշտական և պարային համարներով հանդես կգան Կոթիի շնորհաշատ երիտասարդները։ Հնարավոր կլինի վայելել նաև Ռուբեն Հախվերդյանի, Աղասի Իսպիրյանի, Միհրան Ծառուկյանի, Սեկուի և ...

Կարդալ ավելին »
ajax-loader