Tag Archives: Գործադիր

Գործադիրը հաստատեց բուսաբուծության աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց  բուսաբուծության աջակցության ծրագիրը։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։«Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումների՝ վերջին տարիներին հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն ցանքատարածությունների նվազում է արձանագրվում, որը, կարծում ենք, հիմնականում պայմանավորված է մշակության ցածր արտադրողականությամբ, արտադրանքի բարձր ինքնարժեքով, ցածր եկամտաբերությամբ և տնտեսական անարդյունավետությամբ։Հաշվի առնելով ներկայացվածը՝ հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ներկայացվում է բուսաբուծության աջակցության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ ...

Կարդալ ավելին »

Գործադիրը հաստատեց «Պետական գույքի կառավարման 2024-2026-ի ծրագիրը»

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում հաստատեց «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը»: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս  ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար: «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը Կառավարության որոշման նախագծի հավելվածներում ներկայացված են պետական մասնակցությամբ ընկերությունների, պետական գույքի նկատմամբ 2024-2026թթ-ին իրականացվող միջոցառումների, գործարքների, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների ...

Կարդալ ավելին »

Գործադիրը կկրճատի ուսուցիչների աշխատաժամանակը

Կառավարության որոշմամբ վերանայվելու է դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում մանկավարժների աշխատաժամանակը: Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ նվազեցնելով դրանք և այդպիսով աշխատաժամանակ ազատելով ուսուցչի մյուս կարևոր անելիքների համար, որոնք էական ազդեցություն ունեն կրթության որակի վրա:https://www.youtube.com/embed/e9xL8e1nfXA?si=4yeIaCbSdsAl75Je «Ներկայումս ուսուցչի շաբաթական մեկ դրույք ծանրաբեռնվածությունը կազմում է 22 դասաժամ: Բացի այդ, հանրակրթության ...

Կարդալ ավելին »

Գործադիրը 482,6 մլն դրամ հատկացրեց ԿԳՄՍՆ կապիտալ ծրագրերին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց 482 մլն 600 հազար դրամ ուղղել  ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերին երեք հիմնական ուղղություններով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով որոշումը նշեց, որ նախագծով նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը: Նախարարը տեղեկացրեց, որ այս որոշմամբ համապատասխան միջոցներ կհատկացվեն ...

Կարդալ ավելին »

8 մլրդ 972 մլն դրամ է հատկացվել ճանապարհների նորոգման համար

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 21 ճանապարհահատվածի, 2022 թ.-ից անավարտ 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների, 18 ճանապարհահատվածի և 3 տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, 21 ճանապարհահատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների, 2 ճանապարհահատվածի լրացուցիչ աշխատանքների, ավարտված 4 ճանապարհահատվածի ընդունման և 5 տոկոսի վճարման (ԳՉԾ) համար նախատեսել ֆինանսական միջոցներ, ինչպես նաև թույլատրել կապալի 1 պայմանագրում կատարել փոփոխություններ։ Որոշման մասին հայտարարվեց օգոստոսի 24-ի նիստի ընթացքում: Հիմնանորոգվող ավտոճանապարհի ընդհանուր երկարությունը 81.0 կմ է, ընդհանուր գումարը           8,972,683,160 դրամ է: Մասնավորապես՝ իրականացվում են Աշոցքից դեպի Բավրա 11,5կմ ճանապարհահատվածի,  Վայքից Զառիթափ  ...

Կարդալ ավելին »
ajax-loader