Tag Archives: ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարարը և EDGE Group-ի նախագահը խորացնում են գործակցությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 18-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական, անվտանգային և առաջատար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մասնագիտացած, ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար «EDGE Group» ընկերության առևտրի և առաքելության աջակցության նախագահ Օմար Ալ-Զաաբիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ոլորտային համագործակցության հնարավորությունները, ...

Կարդալ ավելին »

Շրջապատվե՛ք մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին այնպես, ինչպես դուք. ԲՏԱ նախարարը ողջունել է շրջանավարտներին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 20-ին մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությանը։ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է շրջանավարտներին նշանակալի իրադարձության կապակցությամբ, բարի երթ մաղթել, նաև նշել, որ դեպի մեծ կյանք ճանապարհորդության ընթացքում նրանք բազմաթիվ խոչընդոտների ու մարտահրավերների կարող են հանդիպել, որոնց պետք է պատրաստ լինել դիմագրավելու։  «Կլինեն պահեր, երբ ...

Կարդալ ավելին »

ԲՏԱ նախարարը տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավորի դերը

 Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հուլիսի 15-ին այցելել են «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերություն։  Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ենթակառուցվածքներին Արմեն Ավետիսյանը նախարարին է ներկայացրել վերջին տարիների ձեռքբերումները,  կատարած ներդրումային ծրագրերն ու զարգացման տեսլականը: Նշվել է, որ հիմնական ներդրումներն ...

Կարդալ ավելին »

ԲՏԱ նախարարը Ֆրանսիայում հանդիպել է ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել Ֆրանսիական ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերությունների խմբի (GICAT) կազմակերպած «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսի տաղավարներով: Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, այցելելհայկական ընկերությունների տաղավարներ։ GICAT-ի հետ համատեղ հատուկ միջոցառմանը ողջույնի խոսքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ցուցահանդեսին ...

Կարդալ ավելին »

Հայաստանի արբանյակի միջոցով արված լուսանկարները ծառայում են պետական գերատեսչություններին. ԲՏԱ նախարար

Հայաստանի՝ տիեզերք արձակված արբանյակի աշխատանքի դրական արդյունքներն արդեն իսկ երևում են․ տևական ժամանակ է՝ արբանյակի միջոցով արված լուսանկարները ծառայում են Հայաստանի տարբեր պետական գերատեսչություններին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Տևական ժամանակ է․ ինչ այն լուսանկարները, որոնք արվում են արբանյակի միջոցով, ծառայում են Հայաստանի Հանրապետության տարբեր պետական գերատեսչություններին»,-ասաց Մխիթար Հայրապետյանը: Հայաստանիառաջինարբանյակը՝ «ArmSat-1»-ը, տիեզերքէրարձակել 2022 թվականիմայիսի 25-ին։ Իսկհայկականարտադրությանառաջինարբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, SpaceX ընկերության Falcon 9 հրթիռովտիեզերքէրարձակվել 2023-իդեկտեմբերի 1-ին:

Կարդալ ավելին »

Գևորգ Մանթաշյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ, Ավետ Պողոսյանը՝ տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 23-ի որոշումներով Գևորգ Մանթաշյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ, իսկ Ավետ Պողոսյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ: Որոշումները հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

Կարդալ ավելին »

ԲՏԱ նախարարը հանդիպել է «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Տիեզերական ճամբար 2023» (#SpaceCamp2023) գիտակրթական ծրագրի մասնակից ճամբարականներին: Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Խաչատրյանը «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցների հետ խոսել է տիեզերական տեխնոլոգիաների՝ Հայաստանի համար կարևորության մասին, նշել, որ Հայաստանի առաջընթացը կապվում է գիտության և տեխնոլոգիաների զարգացման հետ: Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է հայկական առաջին արբանյակին, տիեզերական գործունեության ոլորտի ...

Կարդալ ավելին »
ajax-loader