ԲՏԱ նախարարը տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավորի դերը

 Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հուլիսի 15-ին այցելել են «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերություն։ 

Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ենթակառուցվածքներին

Արմեն Ավետիսյանը նախարարին է ներկայացրել վերջին տարիների ձեռքբերումները,  կատարած ներդրումային ծրագրերն ու զարգացման տեսլականը: Նշվել է, որ հիմնական ներդրումներն ուղղվել են ցանցի զարգացմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը: 

Մխիթար Հայրապետյանը կարևորել է Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում մասնավոր ընկերությունների ունեցած դերակատարությունը՝ ուղղված հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին։

Տեղի ունեցած քննարկման ընթացքում, որին մասնակցել են «Վիվա Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ, անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներին, լուծման հետ կապված դժվարություններին։ Աշխատակիցները ներկայացրել են իրենց ակնկալիքները և առաջարկությունները դրանց վերացման ուղղությամբ։ Քննարկվել են լուծման մի շարք տարբերակներ ու հնարավորություններ։ 

Կողմերը վերահաստատել է պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցությունը շարունակելու, համատեղ  ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամությունը:

ajax-loader