Հայաստանի արբանյակի միջոցով արված լուսանկարները ծառայում են պետական գերատեսչություններին. ԲՏԱ նախարար

Հայաստանի՝ տիեզերք արձակված արբանյակի աշխատանքի դրական արդյունքներն արդեն իսկ երևում են․ տևական ժամանակ է՝ արբանյակի միջոցով արված լուսանկարները ծառայում են Հայաստանի տարբեր պետական գերատեսչություններին:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Տևական ժամանակ է․ ինչ այն լուսանկարները, որոնք արվում են արբանյակի միջոցով, ծառայում են Հայաստանի Հանրապետության տարբեր պետական գերատեսչություններին»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:

Հայաստանիառաջինարբանյակը՝ «ArmSat-1»-ըտիեզերքէրարձակել 2022 թվականիմայիսի 25-ին։

Իսկհայկականարտադրությանառաջինարբանյակը՝ «Հայասաթ 1»-ըSpaceX ընկերության Falcon 9 հրթիռովտիեզերքէրարձակվել 2023-իդեկտեմբերի 1-ին:

ajax-loader