Tag Archives: ԿԲ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի մայիսի 20-ին շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (1924–2018 թթ.)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ: Ծնվել է Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում: Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր ճանաչման ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով

Կենտրոնական բանկի խորհուրդը 2024 թ. ապրիլի 30-ի նիստում որոշել է իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։ 2024 թ-ի 1-ին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2%: 12-ամսյա ...

Կարդալ ավելին »

ԿԲ. դոլարը, եվրոն և ոսկու գինը նվազել են

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ մարտի 27-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.97 դրամով և կազմել 394.71 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.27 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 1.96 դրամով և կազմել 427.55 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 3.60 դրամով և կազմել 435.85 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 2.21 դրամով և կազմել 498.56 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել երկու նոր հուշադրամ

ՀՀ կենտրոնական բանկը մարտի 25-ին շրջանառության մեջ է դնում «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» եւ «Պարույր Սեւակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները:Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված են Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դրվագ եւ Կոմիտասի անվան պանթեոնում Փարաջանովի արձանը (քանդակագործ՝ Ա. Շիրազ, 1999 թ.): Ոսկե հուշադրամի դարձերեսին պատկերված են Փարաջանովի դիմապատկերը, դրվագներ նրա «Խեցիով ...

Կարդալ ավելին »

Բանկերն ինքնուրույն են որոշում՝ որ վճարային համակարգի հետ համագործակցել․ ԿԲ

ՀՀ առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել: Այս մասին այսօր հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից՝ պատասխանելով Banks.am-ի հարցմանը մարտի 30-ից Հայաստանի տարածքում Мир վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին: «Առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում կայացնում՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված»,- ասված է ԿԲ պատասխանում: Վկայակոչելով «բարձրաստիճան աղբյուրը Հայաստանի բանկային ոլորտում»՝ ՏԱՍՍ գործակալությունն ...

Կարդալ ավելին »

Ուղեվարձի թանկացումը կարող է էական ազդել գնաճի վրա. ԿԲ

Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կարող է էական ազդեցություն ունենալ գնաճի վրա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 12-ին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա նշել է, որ դա տեղի կունենա, եթե սակագինը բարձրանա՝ 100-ից հասնելով 300-ի։ Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկի արձագանք չի լինի, քանի որ խոսքը մեկանգամյա թանկացման մասին է։ «Իսկ ահա երկրորդային էֆեկտը ուղեվարձի թանկացումից ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 կետով

Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 12-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0․25 տոկոսային կետով՝ սահմանելով 8․50%: Ինչպես տեղեկացրեց ԿԲ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, միաժամանակ, Խորհուրդը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է  10.00%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը՝  7.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն կազմակերպում է քննարկում կրիպտոակտիվների կարգավորման վերաբերյալ

Կենտրոնական բանկը կրիպտոակտիվների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին հրավիրում է քննարկման՝ ոլորտում նախատեսվող կարգավորման մոտեցումների վերաբերյալ: Քննարկման ընթացքում Կենտրոնական բանկը կներկայացնի ոլորտի կարգավորման ընդհանուր մոտեցումները, կլսի քննարկման մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները: Քննարկմանը մասնակցելու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել: Քննարկման վայրի և ժամկետի մասին Կենտրոնական բանկը հավելյալ կտեղեկացնի:

Կարդալ ավելին »

ԿԲ. դրամի փոխարժեք և ոսկու գին

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունվարի 31-ին բանկի սահմանած ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 403.70 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.50 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.72 դրամով և կազմել 437.09 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 1.06 դրամով և կազմել 467.19 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 0.69 դրամով և կազմել 511.49 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքն աճել ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով կգնի դրամանիշեր և ֆինանսական փաստաթղթեր

ՀՀ կենտրոնական բանկն (ԿԲ) իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գնում է դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) եւ ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում: ԿԲ-ից հայտնել են, որ կգնեն միայն այն դրամանիշերը եւ ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն եւ անհրաժեշտ են ԿԲ-ի դրամագիտական հավաքածուն համալրելու համար: Դրամանիշերի եւ ֆինանսական փաստաթղթերի գնման նպատակով ...

Կարդալ ավելին »
ajax-loader