Tag Archives: ագրեսիա

Ադրբեջանը հրապարակել է ԼՂ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով իր կորուստների թիվը

Ադրբեջանական կողմը հայտնել է Լեռնային Ղարաբաղում իր իսկ կողմից սանձազերծված ագրեսիայի ժամանակ իր ունեցած կորուստների մասին: «Սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական կողմից մահացել է 192 զինծառայող (180-ը եղել են Ադրբեջանի ՊՆ զինծառայողներ, իսկ 12-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ), ևս 511-ը` վիրավորվել»,- հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ մեջբերելով այդ երկրի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալները:

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազն իրանցի գործընկերներին է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին տեղեկացրել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել է Դադիվանքի նախկին վանահայրը

Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով 44-օրյա պատերազմից հետո ծառայությունն անցկացնում է Մարտակերտի Հակոբավանքում, սեպտեմբերի 19-ին վիրավորում է ստացել ԼՂ-ում` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով:  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից հայտնեցին, որ նա այս պահին Արցախի հիվանդանոցներից մեկում է: «Տեր Հովհաննես քահանան վիրահատվել է: Վիրահատել են նրա փայծաղը: Նրա առողջական վիճակը հիմա կայուն է»,- նշեցին Մայր Աթոռից: Վիրահատությունը տեղի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին ծանուցել է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքների մասին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջազգային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։  Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ռազմական ագրեսիան ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության արժեքները․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից: Հայաստանի օմբուդսմենը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան Ստեփանակերտի և այլ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո:  Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակել է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենքեր, ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայից մարդու իրավունքների խախտումների մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց։  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների խախտումները։ Զեկույցում հավաքագրվել և վերլուծվել են 2023 թվականի հունիսին բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների ...

Կարդալ ավելին »

ԵԽ-ն նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո կնքված հրադադարը չի պահպանվում, ավելին՝ հրադադարը մի քանի անգամ խախտվել է՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի արևելքում ու հարավ-արևելքում երկրի ինքնիշխան տարածքի բռնազավթման: Այդ մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի զեկույցում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: Փաստաթղթում հիշատակվում են Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը, սեպտեմբերյան մարտերի ժամանակ ռազմագերիների խոշտանգումները, 2020 թ.-ին և 2021 թ.-ի սկզբին ...

Կարդալ ավելին »
ajax-loader